Google-ի կապն Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i228372-google_ի_կապն_Իսրայելի_կողմից_պաղեստինցիների_ցեղասպանությանը
Ամերիկյան Washington Post թերթը բացահայտել է Գազայի ցեղասպանության հարցում Սիոնիստական ռեժիմի հետ Google-ի համագործակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2025 12:14 Asia/Tehran
  • Google-ի կապն Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը

Ամերիկյան Washington Post թերթը բացահայտել է Գազայի ցեղասպանության հարցում Սիոնիստական ռեժիմի հետ Google-ի համագործակցությունը։

Թերթը գրում է, որ Գազայի վրա Իսրայելի հարձակման հեցն առաջին շաբաթներին ամերիկյան Google ընկերությունը ռեժիմի բանակը զինել է արհեստական ինտելեկտի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով։ Ըստ այս հաղորդման՝ ընկերության հետ Իսրայելի համագործակցությունը մեկնարկել է 2021թ․։ 
Google-ը իսրայելցի զինվորականներին հասանելիություն է տրամադրել փաստաթղթերի և աուդիո ֆայլերի մշակման Gemini-ին հավելվածի տվյալների բազային։ Համագործակցությունը շարունակվեկլ է մինչև 2023թ նոյեմբեր, երբ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածի մեծ մասը հավասարվեց հողին։ 
Ինչպես գրում է թերթը, այս հանցագործություններից հետո Google-ի ավելի քան 100 աշխատակիցներ ընկերությանը կոչ են արել վերանայել համագործակցությունն Իսրայելի բանակի հետ, սակայն պահանջներն անտեսվել են։ 
Փաստերը վկայում են, որ իսրայելցի զինվորականները շարունակում են օգտագործել Google-ի կողմից տրամադրվող արհեստական ինտելեկտի վերջին տեխնոլոգիաները։
Ավելի վաղ, Google-ն աշխատանքից ազատել էր իր մի քանի աշխատակիցների, որոնք բողոքել էին Իսրայելի ռեժիմին ամպային և արհեստական ինտելեկտի ծառայությունների տրամադրման Nimbus-ի 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի դեմ։