Պանամայում այրել են ամերիկյան դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i228374-Պանամայում_այրել_են_ամերիկյան_դրոշը
Վաշինգտոնի և Պանամայի միջև լարվածությունը շարունակվելով, պանամացիները դուրս են եկել փողոց և այրել ամերիկյան դրոշը՝ ի նշան բողոքի Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին պնդումների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2025 12:15 Asia/Tehran

Վաշինգտոնի և Պանամայի միջև լարվածությունը շարունակվելով, պանամացիները դուրս են եկել փողոց և այրել ամերիկյան դրոշը՝ ի նշան բողոքի Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին պնդումների դեմ:

ՄԱԿ-ում Պանամայի մշտական ներկայացուցչությունը բողոք է ուղարկել կազմակերպությանը կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթում «Պանամայի ջրանցքին տիրելու» սպառնալիքի  հետ։

ՄԱԿ-ում Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբան հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպության ձևավորման սկզբունքների համաձայն՝ երկրներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած երկրի տարածաշրջանային միասնության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից։