Աշխարհի համար 2025 թվականը հանգիստ չի լինի․ Նարիշկին
https://parstoday.ir/hy/news/world-i228406-Աշխարհի_համար_2025_թվականը_հանգիստ_չի_լինի_Նարիշկին
Այս տարի աշխարհում իրավիճակը հանգիստ չի լինի, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2025 07:15 Asia/Tehran
  • Աշխարհի համար 2025 թվականը հանգիստ չի լինի․ Նարիշկին

Այս տարի աշխարհում իրավիճակը հանգիստ չի լինի, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Արդեն այսօր հասկանալի է, որ 2025 թվականը հանգիստ չի լինելու։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին կբավականացնի և ողջախոհությունը, և տոկունությունը», – ասել է Նարիշկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ այժմ մենք ականատես ենք լինում միաբևեռ, իր դարն ապրած աշխարհակարգից նոր, արդար աշխարհակարգի անցման գործընթացին։ «Եվ այդ գործընթացը, իհարկե, իր ռիսկերն ունի, այն շատ բարդ է», - նշել է ԱՀԾ ղեկավարը։

Նշենք, որ Մոսկվան բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է միաբևեռ աշխարհակարգի անընդունելիության և միջազգային հարաբերությունների առավել հավասարակշռված ճարտարապետության անհրաժեշտության մասին։

arm.sputniknews