Լրատվական փաթեթ․ Չինաստանը և Եվրամիությունն արձագանքել են Թրամփի սակագնային սպառնալիքներին
ParsToday-ի այս լրատվական փաթեթում ներկայացնում ենք մի շարք լուրեր Իրանից ու աշխարհից, այդ թվում՝
Շվեյցարիայում դատախազությունը հետաքննում է Սիոնիստական ռեժիմի նախագահի դեմ բողոքի հայցերը, Եվրոպան և Չինաստանը նախազգուշացնում են Թրամփի մաքսային սպառնալիքների հետևանքների կապակցությամբ, Լոս Անջելեսում հրդեհների նոր ալիք է բռնկվել, Արաղչին արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, «Անսարալլահն» արձագանքել է ԱՄՆ-ի որոշմանը:
Շվեյցարիայում դատախազությունը հետաքննում է Սիոնիստական ռեժիմի նախագահի դեմ բողոքի հայցերը
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ մի քանի բողոք է ստացել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի դեմ։ Շվեյցարական Keystone-ATS լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բողոքներից մեկը ներկայացվել է «Իրավական գործողություն ընդդեմ ցեղասպանության» ՀԿ-ի կողմից՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Հերցոգին՝ ցեղասպանության հրահրելու և մարդկության դեմ հանցագործությունների համար:
Արաղչին արձագանքել է Գուտերեշին․ Իրանցիների համար խրատ կարդալը լկտիություն է
X-ում արած գրառման մեջ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հակաիրանական հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին գրել է.«Իրանցիների համար խրատ կարդալը լկտիություն է»։
Իրանը հավատարիմ է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման պայմանագրին
1968 թվականին Իրանը, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է NPT պայմանագիրը։ Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական հեղափոխության առաջնորդը կրոնական հրամանագրով արգելել է զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը»:
Եվրոպան զգուշացրել է Թրամփի գործողությունների և մաքսատուրքերի սպառնալիքների հետևանքների մասին
Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և զգուշացնել այն վտանգի մասին, որ կարող է ունենալ մաքսատուրքերը բարձրաացնմելու նրա որոշումը։
Չինաստանն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն, արձագանքելով Թրամփի հայտարարությանն, ասել է. «Մենք միշտ հավատացել ենք, որ առևտրային կամ սակագնային պատերազմում հաղթողներ չկան, և Չինաստանը հաստատակամորեն պաշտպնելու է իր ազգային շահերը»։
Լոս Անջելեսում կրկին մոլեգնում են հրդեհները
Լոս Անջելեսից 80 կիլոմետր հյուսիս գտնվող լեռնային շրջաններում կրկին մոլեգնող հրդեհի հետևանքով հազարավոր տներ տարհանման նախազգուշացում են ստացել։
Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը (CalFire) հայտարարել է, որ չի կարողացել զսպել հրդեհների նոր ալիքը, ինչի հետևանքով տուժել են Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջանները:
«Անսարալլահի» պատասխանն ԱՄՆ-ին. Այս անգամ էլ կպարտվեք
Եմենի «Անսարալլահ» շարժման տեղեկատվական գրասենյակի ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերն արձագանքելով շարժման անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլին, հայտարարել է, որ ամերիկացիներն այս անգամ էլ կձախողվեն։
ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է «Անսարալլահի» անուննն իր ընկերների ցուցակում քան՝ ահաբեկչության ցուցակում ներառելը։ «Անսարալլահը» ԱՄՆ-ում չունի ներդրումներ, բանկային հաշիվներ, ընկերություններ շարժման անդամները չեն մեկնում այդ երկիր: