Մամուլի տեսություն 21-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i22846-Մամուլի_տեսություն_21_06_2016
Սպիտակ Տան քաղաքականությունները հզորացրին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 15:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-06-2016

Սպիտակ Տան քաղաքականությունները հզորացրին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

Presstv.com 

Ամերիկացի վերլուծաբանը քննադատել է Միացյալ նահանգներին՝ ԻԼԻՊ-ին հզորացնելու համար

«Սպիտակ Տան քաղաքականությունները հզորացրին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը»,-ասել է ամերիկացի վերլուծաբանը:

Presstv.com-ին տված հարցազրույցում՝ Ֆիլիպ Ջիրալդին  ասել է.«ԱՄՆ-ն բոլոր այն երկրներում ,որտեղ ԻԼԻՊ-ը ներկայություն ունի, ռազմական միջամտություն կատարեց և նրանց ծայր աստիճան ապակայունացրեց  ,որի հետևանքով փլուզվեցին այդ երկրների կառավարությունները, ինչի հավաստիքն է Լիբիան,որտեղ անարխիա է տիրում : Սիրիայի ու Իրաքի դեպքում  էլ ԱՄՆ-ն նույն վերաբերմունքը դրսևորեց»,-հավելել է ամերիկացի վերլուծաբանը:

«ԱՄՆ-ն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի նման երկրների դաշնակիցն է և այդ երկրները աջակցում են Սիրիայում գտնվող ահաբեկիչներին ու նրանց սպառազինում են, իսկ  Թուրքիան նրանց  թույլ է տալիս  այդ երկրի ներսում նավթ վաճառեն», ասել է վերլուծաբանը:

---

«Ղոդս»

Ֆրանսիան չի ցանկանում երկարաձգել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի ԱԳ նախարար՝ Ժան-Մարկ Էյրոն  ընդգծելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակելու վերաբերյալ քննարկումների անցկացման անհրաժեշտությունն ասել է.«Մեզ ձեռնտու չէ պատժամիջոցներն ավտոմատ շարունակելը, մենք ուզում ենք, որպեսզի քննարկում լինի»:

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները 6 ամսով կերկարաձգվեն: Լյուքսեմբերգում կայացած ԵՄ Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն: Նա նաև կողմ է արտահայտվել պատժամիջոցների փուլային վերացման շուրջ քննարկմանը:

«Պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու հետ կապված՝ քննարկում է անհրաժեշտ, հասկանալու համար, որ եթե որևէ առաջընթաց լինի, ապա կարելի է ընդառաջ քայլ անել: Ուզում եմ, որ ԵՄ-ի Խորհրդի հաջորդ նիստում քննարկում լինի, քանի որ այդ պատժամիջոցների նպատակահարմարությունը պետք է որոշվի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է նա:

Նշենք,որ ԵՄ արտաքին քաղաքականության  և անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին,  հունիսի 28-29-ին նախանշված  Եվրամիության գագաթաժողովի ընթացքում պատժամիջոցների չեղարկման հարցով քննարկում չի ակնկալում: 

---

Armradio.am

Նալբանդյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումը զգուշավորությամբ կառուցողական է գնահատում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում դրական է գնահատում։

«Հանդիպումը բավականին օգտակար էր և որոշակի զգուշավորությամբ կարող եմ ասել, որ անցել է կառուցողական մթնոլորտում»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածություն է կայացել շարունակել հանդիպումները ոչ միայն նախագահների, այլ նաև ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ «Այս ողջ գործընթացը պետք է անցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով»,- ասել է Նալբանդյանը։

Նալբանդյանը նաև փաստել է, որ Ադրբեջանը այս գործնացում կառուցողական մոտեցում հանդես չի բերում։ «Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետև, փաստորեն,  իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում  խոչընդոտել  էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: …Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր  հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական: Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում Panorama.am-ը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ամփոփելով հանդիպումը՝ նշել է, որ դրական արդյունքը նախագահների համատեղ հայտարարությունն էր։ «Մենք պետք է աշխատենլ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային հիմքի վրա»,- Twitter- ում գրել է Ուորլիքը

---

Armradio.am

Հռոմի պապի այցն ունի բացառիկ նշանակություն

Դարեր շարունակ Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները եղել են շատ լարված՝ պայմանավորված հայության մի մասի կաթոլիկություն ընդունելու հետ, բայց վերջին շրջանում այդ հարաբերությունները ջերմացան և 1,5 մլրդ կաթոլիկներն ընդգծված վերաբերմունք ունեն հայության, հայ եկեղեցու նկատմամբ:

«Ռադիոլուրին» ասել է ԳԱԱ(Գիտությունների ազգային ակադեմիա)  պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստանի այցի պատմական և քաղաքակրթական նշանակությանը։

Պատմաբանը նշել է, որ երկար ժամանակ Կաթոլիկ եկեղեցին չէր ընդունում, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինը պաշտոնապես ընդունած երկիրն է, սակայն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցի ժամանակ դա ընդունվեց, իսկ Ֆրանցիսկոս Առաջինի այցը դրա հերթական հաստատումն է։

Կաթոլիկ եկեղեցու հովվապետի Հայաստան այցն ունի բացառիկ նշանակություն՝ ասել է Աշոտ Մելքոնյանը։ «Կաթոլիկ աշխարհին դեպի հայությունը կողմնորոշելու իմաստով, կարծում եմ, դա արմատական բեկում կնշանակի։ Ուշադրություն դարձրեք՝ Բրազիլիա, Չեխիա, այս երկրներում Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը փոխվեց Հռոմի պապի վերաբերմունքից հետո»։

Հայոց ցեղասպանության խնդրից բացի Հռոմի պապն այսպես թե այնպես պետք է շոշափի նաև ԼՂ խնդիրը, որտեղ ևս կաթոլիկ աշխարհի աջակցությունը կենսական նշանակություն ունի մեզ համար՝ընդգծեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

 

---

Galatv.am

The Washington Post

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Վրաստանին թողեցին բախտի քմահաճույքին

«Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին չի թաքցնում անհամբերությունը ՆԱՏՕ-ի գործողությունների առիթով,- The Washington Post-ին փոխանցում է Ջուդի Դեմփսին: -Վերջին մի քանի ամիսներին նա կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին Վրաստանին տալ դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր: Գործնականում դա կնշանակի, որ Վրաստանն անշրջելիորեն կբռնի ԱՄՆ-ի գլխավորած այդ ռազմական դաշինքին միանալու ուղին: Դա վերջ կդներ պաշտպանական վակուումին, որում հայտնվել է Վրաստանը: Ամբողջ չափով այն արտահայտվեց 2008 թվականի օգոստոսին, երբ երկիր ներխուժեց Ռուսաստանը»:

«Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ Վրաստանը կստանա MAP կարգավիճակ: Վրաստանին այդ կարգավիճակի շնորհման հիմնական հակառակորդը Ֆրանսիան է, ով մտահոգված է, որ դա կբորբոքի Ռուսաստանին»:

«Չափից շատ խոսակցություններ կան Ռուսաստանի մասին,- դժգոհում է Խիդաշելին: -Չափից շատ մտահոգություններ կան այն մասին, թե ինչ կասի կամ կկարծի Ռուսաստանը, և չափազանց քիչ այն մասին՝ ինչ է ցանկանում ՆԱՏՕ-ն: Խոսքը գնում է ՆԱՏՕ-ի հեղինակության մասին, որը կախված է նրանից, թե կկարողանա դաշինքը պահել Վրաստանին տրված խոստումը՝ դարձնել իր անդամը»:

«Բրյուսելը պետք է Վրաստանին տրամադրեր ԵՄ երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան արգելափակեցին որոշումը: Բեռլինում պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան բավարար քայլեր չի կատարում կանխելու համար վրացական կազմակերպված հանցախմբերի մուտքը Գերմանիա»,- ասվում է հոդվածում:

 

«Վիզայի վերացման Բեռլինի անհամաձայնության պատճառը ներքին քաղաքականությունն է: Սակայն Մերկելը պայմանավորվել է Թուրքիայի հետ միգրացիայի խնդիրների լուծման հարցով, և դա առաջացրել է բուռն բացասական արձագանք Գերմանիայում»,- հաղորդում է պարբերականը:

«Վրաստանին առանց վիզա մուտքի թույլտվության տրամադրման շուրջ կարծիքները տարբեր են»,- փոխանցում է Դեմփսին: «Վրացական երազանքը» ոտնահարում է հիմնարար իրավունքները»,- նշել է լեհ պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

«Այս միտումները ձեռնտու են Ռուսաստանին,- ասում է լրագրողը: -Վրաստանում ռուսամետ շարժումները, քաղաքական կուսակցությունները, օլիգարխները և ՌԴ հեռուստաալիքները վստահեցնում են վրացիներին, որ Արևմուտքը դավաճանել է նրանց, և կոչ են անում շրջվել դեպի մյուս կողմը»:

«Սպասասրահում անցկացված այս ամբողջ ժամանակը շատ հիասթափեցնող է: Ռուսամետ կուսակցությունները կկարողանան օգտվել այս իրավիճակից»,- ասել է Խիդաշելին: