Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարների հանդիպումը
Հունվար 24, 2025 08:24 Asia/Tehran
Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմաթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի հետ։
news.am