ԱՄՆ-ը պաշտոնապես չեղարկել է իսրայելցի ավանաբնակների դեմ կիրառված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i228490-ԱՄՆ_ը_պաշտոնապես_չեղարկել_է_իսրայելցի_ավանաբնակների_դեմ_կիրառված_պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրել է սիոնիստ ավանաբնակների ու իսրայելական բոլոր կառույցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 25, 2025 06:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը պաշտոնապես չեղարկել է իսրայելցի ավանաբնակների դեմ կիրառված պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրել է սիոնիստ ավանաբնակների ու իսրայելական բոլոր կառույցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների և բռնությունների համար սիոնիստ ավանաբնակների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիրը։
Նախարարությունը հայտարարել է, որ բոլոր 17 սիոնիստ ավանաբնակների և 16 իսրայելական կազմակերպությունների անունները կհանվեն սև ցուցակից, իսկ նրանց սառեցված ակտիվները կազատվեն։
Պաշտոնավարման առաջին իսկ օրը Դոմնալդ Թամփը չեղյալ է հայտարարել Ջո Բայդենի հրամանը, որը պատժամիջոցներ էր սահմանում Հորդանան գետի արևմտյան ափի ծայրահեղական սիոնիստ ավանաբնակների նկատմամբ:
ԱՄՆ նախագահի այս քայլը կանաչ լույս է Իսրայելի համար՝ խստացնելու բռնությունն ու հարձակումները Հորդանան գետի արեւմտյան ափի դեմ։