Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում զենքի ամենամեծ արտահանողը
https://parstoday.ir/hy/news/world-i228494-Միացյալ_Նահանգները_շարունակում_է_մնալ_աշխարհում_զենքի_ամենամեծ_արտահանողը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 2024 ֆինանսական տարում երկիրն արտահանել է ռեկորդային 318,7 միլիարդ դոլարի զենք, տեխնիկա և ռազմական ծառայություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2025 07:38 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում զենքի ամենամեծ արտահանողը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 2024 ֆինանսական տարում երկիրն արտահանել է ռեկորդային 318,7 միլիարդ դոլարի զենք, տեխնիկա և ռազմական ծառայություններ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության՝ 2024 թվականին օտարերկրյա կառավարություններին երկրի ռազմական տեխնիկայի վաճառքն աճել է 29%-ով՝ հասնելով ռեկորդային 318,7 միլիարդ դոլարի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները միշտ եղել է զենքի ամենամեծ արտահանողն աշխարհում։
Վերլուծաբանների կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպայում զենքի մեծ պահանջարկը, Գազայում Իսրայելի պատերազմը և աշխարհում սպառազինությունների մրցավազքի ընդլայնումը, որի հիմնական գործոնը ԱՄՆ-ն էր, հնարավորություն են ստեղծել, որպեսզի Վաշինգտոնը կանոնավոր կերպով զենք վաճառի այլ երկրներին։ 
Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բեն Շաուլը վերջերս նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղում Սիոնիստական ռեժիմի «պատերազմի մեքենայի» գործողությունների շարունակման գործում։ Նա ասել է․ «ԱՄՆ-ն և Գերմանիան մատակարարում են Սիոնիստական ռեժիմի զենքի 99 տոկոսը»։