Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i228502-Իրանի_գործերի_ժամանակավոր_հավատարմատարին_կանչել_են_Ադրբեջանի_ԱԳՆ
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2025 14:06 Asia/Tehran
  • Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:

«Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել Ադրբեջանի, երկրի ղեկավարության դեմ արշավի կապակցությամբ, որը վերջին շրջանում բացահայտ իրականացնում են իրանական կառավարական շրջանակներին մերձ ԶԼՄ-ները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին և բողոք հայտնել Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողների նկատմամբ անպարկեշտ գործողությունների կապակցությամբ: