Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i228510-Արևմուտքը_ճնշում_է_գործադրում_Հայաստանի_վրա_ՌԴ_ԱԳՆ
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում լրատվամիջոցների հարցերին, որոնք ստացվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2025 14:50 Asia/Tehran
  • Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում լրատվամիջոցների հարցերին, որոնք ստացվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում։ Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ բարեհաճ են արձագանքել ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին՝ Հայաստանի համար Ռուսաստանին իրենցով փոխարինելու վերաբերյալ։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։