Եվրոպայի մուսուլմանների քանի՞ տոկոսն է ռասիզմի զոհ
Pars Today - Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալությունը հայտարարել է, որ այսօր Եվրամիության մեջ յուրաքանչյուր երկրորդ մահմեդականը «առօրյա կյանքում ռասիզմի և խտրականության» զոհ է դառնում։
Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալությունը, հիմնվելով հարցման արդյունքների վրա, ընդունել է, որ Եվրոպայում ռասայական խտրականության ենթարկված մուսուլմանների թիվը 2016թ.-ի 39%-ից հասել է 47%-ի:
Ըստ Pars Today-ի՝ եվրոպական այս գործակալության տվյալների հիման վրա իսլամաֆոբիայի ամենաբարձր ցուցանիշը՝ 71 տոկոս, նկատվում է Ավստրիայում, Գերմանիայում և Ֆինլանդիայում։
Ըստ այս զեկույցի՝ Մահմեդականների 39%-ը խտրականության է ենթարկվում աշխատանք փնտրելիս, իսկ 35%-ը՝ աշխատավայրում՝ 2016-ի 31%-ի և 23%-ի դիմաց:
Այս վիճակագրությունն ավելի խիստ է հիջաբ և իսլամական հագուստ կրող կանանց համար, քան մյուսները: Սա նշանակում է, որ 45 տոկոս դեպքերում նրանք խտրականության են ենթարկվում աշխատանք փնտրելիս: Մինչդեռ հինգ մահմեդականներից երկուսը, կամ մոտ 41 տոկոսը, գործատուներին առաջարկում են ավելի մասնագիտական և մասնագիտացված հմտություններ, քան ոչ մուսուլման մրցակիցները կառաջարկեն տվյալ աշխատանքի համար։
Հարկ է նշել, որ Եվրամիության քաղաքացիների իսլամաֆոբ պահվածքի վրա ազդում է ոչ միայն կրոնի տարրը, այլև Եվրոպայի մուսուլման բնակչության մաշկի գույնը և էթնիկ ծագումն ու ներգաղթյալ լինելը։
Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության զեկույցում ասվում է.-Հարցման մասնակիցների մեկ երրորդը նշել է, որ չի կարող բնակարան գնել կամ վարձակալել իր կրոնական համոզմունքների պատճառով:
Ըստ այդմ, խտրականության պատճառով, Եվրոպայում մահմեդական ընտանիքների 31 տոկոսը դժվարանում է հոգալ իր առօրյա կարիքները։