Կարո՞ղ է Ամերիկան ստիպել Ռուսաստանին գնալ զիջումների
Pars Today - Լեհ զինվորականը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ նախագահի սպառնալիքները համարել է դիվանագիտական հռետորաբանություն։
Լեհական բանակի գեներալ Բոգուսլավ Պացկը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը ոչինչ չի փոխի։
Ըստ Pars Today-ի, Պացկը, անդրադառնալով Թրամփի սպառնալիքներին, որ եթե Մոսկվան չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, նա նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի դեմ, հավելել է. «Վաշինգտոնը չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զիջումներ պարտադրելու կարողությունը»։
Նա նաև Մոսկվայի և Կիևի միջև պատերազմում հրադադարի հասնելու խոչընդոտներից է համարել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի միանալու Արևմուտքի ջանքերի շարունակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ սպառնացել էր ՌԴ նախագահին, որ եթե շուտով չդադարեցնի Ուկրաինայում պատերազմը, ավելի շատ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կսահմանի։
Մինչդեռ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում փորձել է շփոթեցնել աշխարհը, սակայն Ռուսաստանը չի խաբվի։