Լեհական իրավապաշտպան կազմակերպություններ. Ձերբակալեք Իսրայելի հանցագործ նախարարին
Pars Today - Լեհաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պահանջել են ձերբակալել այդ երկիր այցելած Սիոնիստական ռեժիմի կրթության նախարարին։
Լեհաստանի իրավապաշտպան կազմակերպությունները բողոք են ներկայացրել այս երկրի գլխավոր դատախազությանը՝ Սիոնիստական ռեժիմի կրթության նախարար Յոավ Քիշին համարելով Գազայում պաղեստինցիների ցեղասպանության հեղինակներից մեկը։
Ինչպես գրում է Pars Today-ը, հայցում ասված է, որ Յոավ Քիշը եղել է կործանիչի օդաչու և պատասխանատու է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական հանցագործությունների համար՝ Սիոնիստական ռեժիմի կառավարության կազմում անդամակցելու պատճառով:
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 21-ին Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը միաձայն ձերբակալության հրաման է տվել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի պաշտոնանկ արված նախարար Յոավ Գալանտին՝ Գազայի հատվածում ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար:
Այս վճռի համաձայն՝ Նեթանյահուն և Գալանտը կձերբակալվեն, եթե մեկնեն այս դատարանի անդամ երկրներ։