Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը
https://parstoday.ir/hy/news/world-i228628-Թուրքիայում_քննարկել_են_Կարսի_հատվածի_Արևելյան_դարպասի_բացումը
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության մի շարք ներկայացուցիչների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 16:06 Asia/Tehran
  • Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության մի շարք ներկայացուցիչների հետ։

Քննարկմանը մասնակցել են նաև Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը և կառավարման խորհրդի անդամներ, հայտնում է թուրքական RadioYanki-ն։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել է Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացման հնարավորությունը։ Քննարկվել են նաև սահմանակետի գործարկման արդյունքում Կարսի սոցիալ-տնտեսական վիճակի վրա դրա ազդեցության հնարավորությունները, գրում է ՍիվիլՆեթը։

«Ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման և կարգավորումից հետո «Արևելյան դարպաս» սահմանակետի բացումը ոչ միայն կնպաստի Կարսի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այլև՝ ամբողջ տարաշրջանի», – նշել է Քադիր Բոզանը։

Նա ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում հնարավոր է առևտրային ծավալների ընդլայնում։

Չնայած Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է առանց նախապայմանների, թուրք պաշտոնյաները շարունակաբար այդ հարցը կապում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հետ։

panarmenian.net