Մեկնբանություն .Սենեգալը նույնպես վտարում է ֆրանսիացի զինվորներին
(last modified Thu, 13 Feb 2025 09:16:47 GMT )
Փետրվար 13, 2025 12:46 Asia/Tehran
  • Մեկնբանություն .Սենեգալը նույնպես վտարում է ֆրանսիացի զինվորներին

Աֆրիկայից ֆրանսիական ուժերի դուրսբերման ալիքի ֆոնին, Սենեգալն ու Ֆրանսիան ձևավորում են համատեղ հանձնաժողով՝ այդ երկրից ֆրանսիական ռազմական ուժերի դուրսբերումն ապահովելու համար։

Ֆրանսիայի և Սենեգալի ԱԳ նախարարներ Ժան-Նոել Բարրոն և Յասին Ֆոլը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնաժողովը կկազմակերպի ֆրանսիական ուժերի դուրս բերումը և ռազմակայանների վերադարձը Սենեգալին, մինչև 2025 թվականի վերջը։

Սենեգալի նախագահ Բեսերո Դիումայե Ֆայեն 2024 թվականին հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է փակի այդ երկրում իր բոլոր բազաները և դուրս բերի ռազմական ուժերը։

Սենեգալն աֆրիկյա հինգերորդ երկիրն է, որը վտարում է ֆրանսիական ռազմական ուժերին և փակում ռազմաբազաները։ 

Ավելի վաղ, ֆրանսիական ուժերը դուրս էին բերվել Մալիից, Նիգերից և Բուրկինա Ֆասոյից։ Նախատեսվում է, որ փետրվարի 20-ին Ֆրանսիան դուրս կբերի իր ռազմական ուժերը նաև  Փղոսկրի ափից:

Աֆրիկյան երկրներից ֆրանսիական ռազմական ուժերի արտաքսմամբ, կարելի է ասել, որ նեոգաղութային դարաշրջանը, որը գաղութատիրական երկրների կողմից պարտադրվել էր մայցամաքին, աֆրիկյան երկրների անկախացումից հետո, մոտենում է ավարտին։

Աֆրիկյան կառավարությունները ձգտում են սկսել քաղաքական ինքնիշխանության նոր դարաշրջան՝ հիմնված լիակատար անկախության վրա։

Աֆրիկայն երկրների հասարակությունների, հատկապես երիտասարդ ու կիրթ սերնդի իրազեկվածության բարձրացումը, անկախ քաղաքական և տնտեսական ինքնիշխանության գաղափարի իրականացմանը և գաղութատիրական ուժերի ներկայությունից նվաստացման զգացմանը զուգահեռ, աֆրիկյան երկրներին ստիպել է քայլեր ձեռնարկել ֆրանսիական ուժերին արտաքսելու ուղղությամբ։

Իրականում, նախկին գաղութատերերի, ներառյալ՝ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի համեմատ, Ֆրանսիան իր կողմցի գաղութացված երկրներում իրականացրել է ամենադաժան,  և հանցավոր քաղաքականությունը։

Ֆրանսիան թույլ չի տվել այդ երկրներին նույնիսկ նվազագույն առաջընթաց ու զարգացում ունենալ։ Ուստի այսօր, այդ երկրները ամենահետամնացներն են։

Այդ երկրներում ֆրանսիացիների կողմից իրականացված սպանություններն ու հանցավոր գործողություններն իրականացվել են ֆրանսիական զորքերի ներկայության դեմ ցանկացած հակազդեցություն կանխելու նպատակով։

Ուստի, ֆրանսիական գաղութատիրությունն աֆրիկյան երկրներին անուղղելի ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ, նյութական վնաս է պատճառել, այդ թվում՝ տնտեսական, արտադրական և արդյունաբերական ոլորտներում:

Այսօր աֆրիկյան երկրները հույս ունեն սկսել  զարգացման և առաջընթացի նոր դարաշրջան՝ հիմնված ներքին և տարածաշրջանային մոդելների վրա՝ վտարելով օկուպանտներին։

Այս գործընթացի շարունակության մեջ կարևորն այն է, որ աֆրիկյան երկրները պետք է զգոն լինեն, որպեսզի չընկնեն արևմտյան երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ անվտանգության նոր պայմանագրերի և համաձայնագրերի թակարդը, քանի որ դա կհանգեցնի գաղութատիրության   շարունակմանը։