Միջազգային հարաբերությունների փորձագետ. Սպառնալիքների դեպքում Լիբանանը պետք է գործի Իրանի նման
https://parstoday.ir/hy/news/world-i229300-Միջազգային_հարաբերությունների_փորձագետ._Սպառնալիքների_դեպքում_Լիբանանը_պետք_է_գործի_Իրանի_նման
Միջազգային հարցերով փորձագետ Ալի Սաֆարին Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների մասին ասել է. «Լիբանանի կառավարությունը պետք է բողոքի սահմանների փոփոխության սպառնալիքի դեմ, ինչպես Իրանը պաշտպանեց Հայաստանի հետ իր սահմանները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2025 07:44 Asia/Tehran

Միջազգային հարցերով փորձագետ Ալի Սաֆարին Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների մասին ասել է. «Լիբանանի կառավարությունը պետք է բողոքի սահմանների փոփոխության սպառնալիքի դեմ, ինչպես Իրանը պաշտպանեց Հայաստանի հետ իր սահմանները»։

Նա նշել է․ «Սիոնիստական ռեժիմը ռազմավարական գերազանցություն է փնտրում ապագա հնարավոր հակամարտություններում՝ նպատակ ունենալով հետախուզական տեղեկություններ ձեռք բերել Հեզբոլլահի վերաբերյալ։

Բաղաա շրջանի նկատմամբ վերահսկողությունը Սիոնիստական ռեժիմին թույլ է տալիս հարվածներ հասցնել Դիմադրության ուժերին և խափանել աջակցության ուղիները: Սահմանների փոփոխությունները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների վրա, համարվում են բացառիկ դեպքեր, և երկրներն իրավունք ունեն առարկելու»։

Փորձագետը նշել է․ «Չնայած Սիրիայի նոր կառավարիչների անգործությանը, Լիբանանն ու Սիրիան պետք է հետամուտ լինեն այս խնդրին միջազգային կառույցներում։ Լիբանանի կառավարությունը պետք է պաշտոնական բողոք ներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային ատյաններին։ Իրանը նախկինում հանդես էր գալիս Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը կորցնելու սպառնալիքի դեմ։

Լիբանանը նույնպես պետք է Իրանի նման արձագանքի։ Այս տարածքը Լիբանանի և Սիրիայի, այլ ոչ թե օկուպացված Պաղեստինի ընդհանուր սահմանն է, և այս փոփոխությունների մասին լռելը նշանակում է ընդունել թշնամու ծրագրերը»։