ԱՄՆ-ում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի
https://parstoday.ir/hy/news/world-i229398-ԱՄՆ_ում_ջրհեղեղների_զոհերի_թիվը_հասել_է_14_ի
ԱՄՆ-ի Ջորջիայի, Կենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի նահանգներում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2025 15:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի

ԱՄՆ-ի Ջորջիայի, Կենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի նահանգներում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլել։

Այս մասին հաղորդում է CNN-ը։

Կենտուկիում տարերքի զոհ է դարձել առնվազն 12 մարդ, ևս երկուսը մահացել են Ջորջիայում և Արևմտյան Վիրջինիայում։

Ընդ որում, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին հայտարարել է, որ մի քանի մարդ մնում է անհետ կորած։

Օդերևութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Կենտուկիում ավելի քան 14 մմ անձրև է տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորման։

Դրա հետևանքով գետերն ափերից դուրս են եկել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հարևան նահանգներում և Ջորջիայում, որտեղ նույնպես սաստիկ անձրևներ են տեղացել։

Կենտուկիի երկու բազմաբնակարան համալիրներից ավելի քան 200 մարդու ստիպված են եղել տարհանել ուղղաթիռով և նավակով։

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ թեև տեղումներն արդեն դադարել են, սակայն մի շարք տարածաշրջաններում գետերի ջրի մակարդակը առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։

Ջրհեղեղը հանգեցրել է էլեկտրամատակարարման ընդհատումների Կենտուկիում, Արևմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում և Մերիլենդում, տուժել է գրեթե 80 000 սպառող:

armenpress.am