ԱՄՆ–ն կոչ է անում հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i229618-ԱՄՆ_ն_կոչ_է_անում_հետ_կանչել_հակառուսական_բանաձևի_նախագիծը
ԱՄՆ–ն կոչ է անում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովից հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 24, 2025 20:12 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն կոչ է անում հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը

ԱՄՆ–ն կոչ է անում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովից հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։

«Մենք չենք կարող աջակցել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին և կոչ ենք անում հետ կանչել այն», - ասել է նա Գլխավոր վեհաժողովի ամբիոնից:

Բանաձևի նախագիծը 2025 թվականին զրկվել է հիմնական համահեղինակից՝ ԱՄՆ-ից, որը հատուկ գործողության սկզբից ի վեր ՄԱԿ-ի փաստաթղթերում մշտապես աջակցում էր հակառուսական հռետորաբանությանը։ Նախագիծը Ռուսաստանից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները: Հեղինակները Ուկրաինայի ավանդական արևմտյան դաշնակիցներն են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը Մերձբալթյան երկրները և այլն։ Բացի ԱՄՆ-ից:

Վաշինգտոնը, հրաժարվելով հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ լինելուց, չեզոք տարբերակ է առաջարկել, որում չի օգտագործում Արևմտյան մյուս երկրների ձևակերպումները և հակամարտությունն անվանում է «ռուս-ուկրաինական»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն այդ նախագիծը «պատմական» է որակել: ԱՄՆ-ն տվյալ նախագծով նաև խնդրում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը` հորդորելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատել կայուն խաղաղություն: Մոսկվան, ի դեպ, շտկում է կատարել ամերիկյան բանաձևի նախագծում՝ կոչ անելով վերացնել ճգնաժամի արմատական պատճառները։

Երկու փաստաթղթերն էլ քվեարկության կդրվեն այսօր:

arm.sputniknews