Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել
Փետրվար 02, 2016 15:33 Asia/Tehran
Թուրքական Այդըն նահանգում ահաբեկչություն է կանխվել, տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկու մարդ, որոնք պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել նահանգի ավտոկայանում։
Ահաբեկիչները մտադրվել էին նաև ահաբեկչություն իրականացնել Իզմիր նահանգում։
Կասկածյալների պայուսակներից զենքեր ու պայթուցիկներ են հայտնաբերվել։ Նրանք ձերբակալված են։
Նախօրեին մահապարտ ահաբեկիչներ էին ձերբակալվել նաև Հաքքարի նահանգում։ Թուրքական պարբերականները գրել էին, որ քուրդ զինյալներն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Անկարա, Իզմիր, Ստամբուլ, Ադանա, Վան և Տրապիզոն քաղաքներում։
Պիտակ