Թուրքիան «Արաս ազատ գոտւ» ռազմավարական գործընկերն է
«Արաս ազատ գոտի» կազմակերպության գործադիր տնօրենն ասել է. «Թուրքիան «Արաս ազատ գոտու» ռազմավարական գործընկերն է»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Հադի Մողադամզադեն ասել է․ «Զարգացման ռազմավարությունների շնորհիվ Թուրքիան ազատ գոտու հիմնական թիրախներից է ներդրումներ ներգրավելու և արտահանումը զարգացնելու առումով»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հադի Մողադամզադեն, ով Թուրքիայի առևտրի նախարարության հրավերով և Ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրի ուղեկցությամբ մեկնել է Անկարա, հանդիպել է թուրք գործարարների, ներդրողների և այդ երկրի առևտրի նախարարության տարբեր պաշտոնյաների հետ:
Թուրք ներդրողների հետ հանդիպման շրջանակում Մողադամզադեն ասել է.«Աշխարհագրական մերձությունը և մշակութային, պատմական և քաղաքակրթական նմանությունները պահանջում են, որ Թուրքիան դիտարկենք որպես ավելին, քան պարզապես տնտեսական գործընկեր»:
Մողադամզադեն ասել է․««Արաս ազատ գոտում» առևտրային, արդյունաբերական, զբոսաշրջային և գյուղատնտեսական ներդրումների ոլորտներում առաջատարը բարեկամ և հարևան Թուրքիայի գործարարներն ու տնտեսական ակտիվիստներն են»։
Նշելով, որ «Արաս ազատ գոտու» արդյունաբերական հատվածում թուրք արդյունաբերողների ներկայությունը առանձնահատուկ է, նա հավելել է, որ Թուրքիան՝ որպես աշխարհի 20 խոշորագույն տնտեսություններից մեկը, ազատ գոտու համար տնտեսական համագործակցության կենտրոնում է։
Մողադամզադեն հավելել է․ «Այսօր Թուրքիայի դինամիկ, բազմազան և ակտիվ տնտեսությունը կարող է ներկա լինել այնպիսի ոլորտներում, ինչպիսին է «Արաս ազատ գոտին»՝ զարգացնելու իր տարածաշրջանային և միջազգային գործընկերությունները և օգուտ քաղելու նրանց հատուկ կարողություններից՝ մեծացնելու բազմակողմ տնտեսական համագործակցության խորությունը»: