Թրամփը բռնակալության ճանապարհին
Pars Today - Անդրադառնալով Պաղեստինին աջակցող ուսանող ակտիվիստ Մահմուդ Խալիլի ձերբակալությանը, ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը դիմել է ԱՄՆ նախագահին և ասել. «Ցուցարարներին բանտարկելը ևս մեկ քայլ է բռնակալության ճանապարհին»:
Մահմուդ Խալիլը, ով օգնում էր Կոլումբիայի համալսարանի ուսանողական բողոքի շարժման ղեկավարությանը Գազայում հրադադար հաստատելու համար, ձերբակալվել է շաբաթ գիշեր դաշնային միգրացիոն իշխանությունների կողմից: ԱՄՆ Պետդեպարտամենտի հրամանի համաձայն՝ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր Պաղեստինի այս աջակիցի գրին քարտը չեղարկելու համար։ Ինչպես գրում է Pars Today-ը, ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը չորեքշաբթի «X» սոցիալական ցանցում իր հաղորդագրության մեջ նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գրելով․ «Ո՛չ, պարոն նախագահ։ Դուք չեք կարող անօրինական կերպով ձերբակալել և կալանավորել Միացյալ Նահանգների օրինական բնակիչներին՝ նրանց քաղաքական հայացքների կամ համոզմունքների պատճառով: