Փարիզում հայտարարել են ԱՄՆ-ի մասնակցությամբ «նորմանդական քառյակի» նոր հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i23029-Փարիզում_հայտարարել_են_ԱՄՆ_ի_մասնակցությամբ_նորմանդական_քառյակի_նոր_հանդիպման_մասին
Պաշտոնական Փարիզը հայտարարել Է արդեն հուլիսին «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների նոր հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, ընդ որում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 14:18 Asia/Tehran
  • Փարիզում հայտարարել են ԱՄՆ-ի մասնակցությամբ «նորմանդական քառյակի» նոր հանդիպման մասին

Պաշտոնական Փարիզը հայտարարել Է արդեն հուլիսին «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների նոր հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, ընդ որում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորմանդական ձեւաչափով» նոր հանդիպման անցկացումը, ինչպես նախարարների խորհրդի նիստում հայտնել Է նախագահ Ֆրանսուա Օլանդը, նախատեսված Է հուլիս ամսին»,-ասել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը: Նա հայտնել Է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաեւ ԱՄՆ-ը: «Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը»,-ասել Է պաշտոնական ներկայացուցիչը:

Լե Ֆոլը նշել Է, որ, «խոսելով ուկրաինական հարցի մասին, Ֆրանսիայի նախագահն արձանագրել Է, որ այդ ոլորտում հաջողվել Է որոշակի առաջընթացի հասնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: