Մամուլի տեսություն 22-06-2016
Սիոնիստական ռեժիմը տարբեր սադրանքներով մտադիր է Երուսաղեմից պաղեստինցիներին տեղահան անել:
Ղոդս
Սիոնիստների սադրանքները՝ Երուսաղեմից պաղեստինցիներին տեղահան անելու համար
Սիոնիստական ռեժիմը տարբեր սադրանքներով մտադիր է Երուսաղեմից պաղեստինցիներին տեղահան անել:
Ղոդս օրաթերթը գրում է.««Երուսաղեմի ազատագրման շարժում» կոչվող Սիոնիստական մի կազմակերպություն հրահրիչ տեսանյութ հրապարակելով պաղեստինցիների դեմ, պահանջել է 200 հազար պաղեստինցիներ լքեն իրենց բռնագրավված քաղաքը»:
Սիոնիստական այդ կազմակերպությունն ընդգծելով Երուսաղեմում սիոնիստների թվի ավելացման անհրաժեշտությունը պահանջել է անվավեր ճանաչել այդ քաղաքի պաղեստինցիների անձնագրերը:
Սիոնիստական կազմակերպության մյուս պահանջն է՝ արգելապատնեշ կառուցել արևելյան Երուսաղեմը պաղեստինյան գյուղերից առանձնացնելու համար:
Պաղեստինի վիճակագրական ծառայության տվյալներով՝ պաղեստինցիների 66 տոկոսը 1948 թ.-ին բռնագրավված Պաղեստինի պատմական տարածքներից պարտադիր տեղահան է արվել: Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հետևանքով ավելի քան 5.5 միլիոն պաղեստինցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:
---
Շարղ
Զենքի շրջանառության վերահսկման վերաբերյալ Քլինթոնի և Թրամփի կողմնորոշումները
Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանդից հետո, Հիլարի Քլինթոնի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է զգալիորեն ուժեղացնի զենքի շրջանառության վերահսկողությունը և ավելի ակտիվորեն դիմակայի ծայրահեղական քարոզչությանը համացանցում:
Իմ կարծիքով մարտական զենքը տեղ չունի մեր փողոցներում: Մենք կարող ենք տարբեր հայացքներ ունենալ հրազենի հետ կապված անվտանգության միջոցառումների վերաբերյալ, բայց մենք պետք է համաձայնության գանք մի շարք հիմնարար հարցերում: Եթե մարդը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կասկածյալների ցուցակում է, նա զենք գնելու հնարավորություն չպետք է ունենա՝ առանց հարցեր հարուցելու», հայտարարել է Քլինթոնը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կտրականապես համաձայն չէ Դեմոկրատական կուսակցության կողմից իր մրցակցի հետ: Նա ողբերգության պատճառը տեսնում է ոչ թե զենքի ազատ վաճառքի, այլ մուսուլման ներգաղթյալների երկիր ժամանման մեջ:
«Մենք չենք կարող հազարավոր մարդկանց թույլ տալ ներխուժելու մեր երկիր, որոնցից շատերը նույնպիսի մտածողության տեր են, ինչպես այդ վայրենի մարդասպանը: Միակ պատճառը, որ այդ մարդասպանը հայտնվել է Ամերիկայում, այն է, որ մենք թույլ ենք տվել նրա ընտանիքին գալ այստեղ: Դա փաստ է, որի մասին մենք պետք է խոսենք»,- ընդգծել է Թրամփը: «Եթե ակումբում ընդամենը մի քանի հոգի և ոչ թե բոլորը զենք ունենային և երբ այդ վայրենին կրակում էր ակումբի անդամների ուղղությամբ ,ապա մյուսները կարող էին խաղի արդյունքը փոխել»: Թրամփն ինքը հրազեն ունի ,որը հաստատվել է ԱՄՆ զենքի ազգային ասոցիացիա կողմից:
---
«Ժողովուրդ»
Ուշագրավ զրույց՝ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի միջև
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել:Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չէ ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա:«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշտոնանկ անի: Արդյոք Օհանյանը պատրաստվո՞ւմ է առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնել. թերթի այս հարցին ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն անհեթեթ լուրեր, փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Ո՛չ ավել բառ, ո՛չ ավել պատասխան»: Ապրենք, կտեսնենք»:
---
The Guardian
Ռուսաստանի մեկուսացման ռազմավարությունը չգործեց
«Ոչինչ այնքան լուրջ հարված չի հասցնի Ռուսաստանին, որքան այդ երկրի մարզիկներին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկելը»,- գրում է Մերի Դեժեւսկին The Guardian հանդեսում:
Նրա կարծիքով, այդ իրադարձությունը Ռուսաստանին առավել ծանր հարված կհասցնի, քան արեւմտյան պատժամիջոցները, պարտությունը «Եվրատեսիլ»-ում եւ անգամ «Մեծ ութնյակից» այդ երկրի բացառումը:
«Ռուսաստանցիների համար այդ որոշումը հավասարազոր կլինի արեւմտյան մի շարք երկրների կողմից մոսկովյան Օլիմպիադա-80-ի բոյկոտին՝ ի պատասխան 1979թ.-ին խորհրդային զորքերի Աֆղանստան մուտք գործելուն: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանին Ռիոյի Օլիմպիադայի մասնակցությունից զրկելու որոշումը ստորագրած Սեբաստիան Քոուն այն փոքրաթիվ արեւմտյան մարզիկներից է, ով ժամանակին մեկնել է Մոսկվա եւ այնտեղ ոսկե մեդալ նվաճել»,-նշում է հոդվածագիրը:
«Օրերս անսովոր դեմարշով հանդես եկավ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այդ զգուշավոր քաղաքական գործիչը ռուսաստանյան սահմանների մոտ անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններն անվանել է «սուր ճոճելու ռազմավարություն», եւ Ռուսաստանի հանդեպ նման վարքագիծը համարել անթույլատրելի: Շտայնմայերն անշուշտ նման հայտարարություն չէր անի առանց կանցլեր Անգելա Մերկելի լուռ աջակցության»:
Դեժեւսկին ենթադրում է, որ Ռուսաստանի նկատմամբ գործողությունների հարցում ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ կան:
«Այդ վեճն ամիսներ շարունակ շիկանում է արեւմտյան մայրաքաղաքներում: Շտայնմայերը հայտնեց տհաճ ճշմարտությունը: Մեկուսացումը Ռուսաստանին համագործակցության չմղեց, այլ Եվրոպան առավել անկայուն դարձրեց: Ժամանակն է այլ ուղի փնտրել»,-գրում է բրիտանական պարբերականը:
Աղբյուր՝ The Guardian
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան