Եվրամիությունը ձգտում է գաղութացնել Ուկրաինան
Վիկտոր Օրբանն իր վերջին ելույթում կրկին քննադատել է Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի հապճեպ անդամակցությանը նշելով, որ միությունը ձգտում է գաղութացնել Ուկրաինան՝ պատերազմի միջոցով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Վիկտոր Օրբանն ասել է, որ Եվրամիությունը չի ցանկանում օգնել Ուկրաինային, այլ ավելի շուտ ձգտում է գաղութացնել այդ երկիրն ուստի Կևին խրախուսում է շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ։
Կանադայի վարչապետը կարգադրել է վերանայել ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման պայմանագիրը
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին կարգադրել է վերանայել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ կնքված՝ F-35 կործանիչների մատակարարման պայմանագիրը։ Երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց կանադական ապրանքների վրա:
Գազայի պատերազի զոհերի թիվն աճում է
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի պատերազմի զոհերի թիվը հասել է 48 հազար 543-ի։
Նշվում է, որ վերջերս փլատակների տակից դուրս են բերվել 12 զոհերի դիեր, իսկ վերջին 48 ժամվա ընթացքում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել։
Հնդկաստանի ԱԳ նախարար. Թեհրան-Նյու Դելի խորը հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա
Պատասխանելով Իրան-Հնդկաստան հարաբերությունների 75-ամյակի կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարի ուղերձին, Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը X-ի իր օգտահաշվում գրել է. «Թեհրանի և Նյու Դելիի խորը հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել»։