Եվրամիությունը ձգտում է գաղութացնել Ուկրաինան
https://parstoday.ir/hy/news/world-i230320-Եվրամիությունը_ձգտում_է_գաղութացնել_Ուկրաինան
Վիկտոր Օրբանն իր վերջին ելույթում կրկին քննադատել է Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 16, 2025 07:41 Asia/Tehran
  • Եվրամիությունը ձգտում է գաղութացնել Ուկրաինան

Վիկտոր Օրբանն իր վերջին ելույթում կրկին քննադատել է Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է ԵՄ-ին   Ուկրաինայի հապճեպ անդամակցությանը նշելով, որ միությունը ձգտում է գաղութացնել Ուկրաինան՝ պատերազմի միջոցով։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Վիկտոր Օրբանն ասել է, որ Եվրամիությունը չի ցանկանում օգնել Ուկրաինային, այլ ավելի շուտ ձգտում է գաղութացնել այդ երկիրն ուստի Կևին խրախուսում է  շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ։

Կանադայի վարչապետը կարգադրել է վերանայել ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման պայմանագիրը
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին կարգադրել է վերանայել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ կնքված՝ F-35 կործանիչների մատակարարման պայմանագիրը։ Երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց կանադական ապրանքների վրա:

Գազայի պատերազի զոհերի թիվն աճում է
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի  պատերազմի զոհերի թիվը հասել է 48 հազար 543-ի։ 
Նշվում է, որ վերջերս փլատակների տակից դուրս են բերվել 12 զոհերի դիեր, իսկ վերջին 48 ժամվա ընթացքում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել։

Հնդկաստանի ԱԳ նախարար. Թեհրան-Նյու Դելի խորը հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա
Պատասխանելով Իրան-Հնդկաստան հարաբերությունների 75-ամյակի կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարի ուղերձին, Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը X-ի իր օգտահաշվում գրել է. «Թեհրանի և Նյու Դելիի խորը հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել»։