Սովի, գործազրկության և անօթևանության ճգնաժամ․ Բրիտանիայի ծանրաբեռնված բանտերի ու գողությունների վիճակագրությունը
The Guardian-ը գրել է. «Մեծ Բրիտանիայի խանութներում իրականացվող գողությունների աճի պատճառներից են առօրյա կյանքի բարձր ծախսերն ու գնաճը»։
Բրիտանական մանրածախ առևտրի կոնսորցիումը հայտնել է, որ ամեն օր երկրում կողոպտվում է 55 հազար խանութ և բնակչության մեկ քառորդը կողոպուտների ականատես է եղել։
Կոնսորցիումի զեկույցը, որի վիճակագրությունը կազմվել է Opinium-ի կողմից, վկայում է, որ 2024 թվականին բրիտանացիների մեկ քառորդը ականատես է եղել, թե ինչպես են գողերը թալանել խանութները և հարձակվել վաճառողների և անվտանգության աշխատակիցների վրա:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները զգուշացրել են, որ երկրի բանտերում առաջիկա ամիսներին տեղ չի լինի։
Տնտեսական աճի դանդաղում
Համայնքների պալատում բյուջեի զեկույցի նախօրեին և ԱՄՆ նախագահի՝ մաքսատուրքերը բարձրացնելու սպառնալիքների ֆոնին, Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչությունը հայտարարել է, որ այս տարվա հունվարին երկրի տնտեսական աճը նվազել է մինչև 0,1%։
Ըստ Guardian-ի՝ թեև Բրիտանիայի կառավարությունն անընդհատ խոսում է տնտեսական աճի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին, այս տարվա առաջին ամսում ՀՆԱ-ի շատ ցածր աճը շատ հիասթափեցնող է եղել։
9 հազար քաղաքացի գործազուրկ կդառնա
Օրերս, խորհրդարանի նիստում ունեցած ելույթում, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկրի առողջապահության ազգային ծառայությունը, որն աշխարհում ամենամեծ հասարակական կազմակերպությունն է և ֆինանսավորվում է պետության կողմից, պետք է փակվի, ինչը թույլ կտա խնայել մի քանի հարյուր միլիոն ֆունտ ստերլինգ։
The Daily Mail-ը գրել է. «Բրիտանական կառավարության այս որոշման արդյունքում NHS-ի 18600 աշխատակիցների կեսը կկորցնեն իրենց աշխատանքը։ Արհիմիության անդամները քննադատել են այս որոշումը»:
Անօթևանության ճգնաժամ
Բնակարանների պակասը, պետական նպաստների կրճատումը, ցածր աշխատավարձը, գնաճը, վարձավճարների բարձրացումը և տնտեսական աճի դանդաղումը հանգեցրել են Մեծ Բրիտանիայում անօթևանների թվի աճին:
Sky News-ը հայտնել է, որ Բրիտանիայի քաղաքային և գյուղական շրջաններում անօթևանների թիվը 2018 թվականից ի վեր աճել է ավելի քան 21 տոկոսով։
Shelter-ի վերջին զեկույցի համաձայն՝ աշխարհի վեցերորդ խոշոր տնտեսությունն ունեցող այս երկրում ավելի քան 354 հազար մարդ, այդ թվում՝ 161 հազար երեխա, ներկայումս անօթևան են և ապրում են կամուրջների տակ և փողոցների եզրին: