Politico. Ուոլ Սթրիթը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում աջակից չունի
https://parstoday.ir/hy/news/world-i230360-politico._Ուոլ_Սթրիթը_Թրամփի_երկրորդ_ժամկետի_ընթացքում_աջակից_չունի
Ֆինանսական շուկաներում գրանցված վերջին ցնցումներին ԱՄՆ ֆինանսների նախարարի հանգիստ արձագանքը վկայում է, որ նա չի ցանկանում խոչընդոտել տնտեսական հարցերում Դոնալդ Թրամփի ագրեսիվ քաղաքականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2025 08:16 Asia/Tehran
  • Politico. Ուոլ Սթրիթը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում աջակից չունի

Ֆինանսական շուկաներում գրանցված վերջին ցնցումներին ԱՄՆ ֆինանսների նախարարի հանգիստ արձագանքը վկայում է, որ նա չի ցանկանում խոչընդոտել տնտեսական հարցերում Դոնալդ Թրամփի ագրեսիվ քաղաքականությանը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է․ «Ուոլ Սթրիթում ոմանք ակնկալում էին, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չափավորող դեր կունենա, մինչդեռ նա աջակցում է է Թրամփի ագրեսիվ առևտրային քաղաքականությանը»:

Անդրադառնալով Ֆինանսական շուկայի ցնցումների պայմաններում Թրամփի սակագնային պատերազմին ավելի ու ավելի աջակցելու Բեսենթի մոտեցմանը, հոդվածագիրը նշում է․ «Բեսենթը շատ արագ դարձավ Թրամփի վարչակազմի ամենաուժեղ ջատագովներից մեկը, որն ապակայունացնում է համաշխարհային առևտուրը և ֆինանսական շուկաները: Ժամանակին նոր առևտրային արգելքների աստիճանական վերացման կոչ անելով՝ նա դարձավ Թրամփի օրակարգի անկյունաքարը՝ «Եկե՛ք ԱՄՆ-ն դարձյալ հզորացնենք»  կարգախոսի ներքո»։

Հոդվածում ասվում է․ «Անցած շաբաթ, արձագանքելով ֆինանսական շուկաների կտրուկ անկմանը, Բեսենթը հեռուստատեսային ելույթում հայտարարեց, որ պետական ծախսերի հարցում ԱՄՆ-ն պետք է «թույնով մշակվի»: Նա նաև ընդգծեց, որ իրեն այնքան էլ չի մտահոգում սակագների տնտեսական ազդեցությունը շուկայի անկայունության վրա։ Ըստ Politico-ի՝ սա այն պատասխանը չէր, որ Ուոլ Սթրիթում շատերն էին սպասում ԱՄՆ ֆինանսների նախարարից։