Լիբանանցի գրող. Իրանի նախագահը կանգնեց Թրամփի սպառնալիքների դեմ
(last modified Fri, 21 Mar 2025 05:44:03 GMT )
Մարտ 21, 2025 09:14 Asia/Tehran
  • Լիբանանցի գրող. Իրանի նախագահը կանգնեց  Թրամփի սպառնալիքների դեմ

Լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Մոհամմադ Ալուշն ասել է. «Մի իրավիճակում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ագրեսիվ քաղաքականությամբ և սպառնալիքներով փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ բանակցելու համար, ԻԻՀ նախագահը կանգնեց այդ սպառնալիքների դեմ»:

Ալուշը լիբանանյան «Ալ-Նաշրա» կայքում հրապարակված հոդվածում գրել է. «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կանգնեց Թրամփի սպառնալիքների դեմ։ Իսկ ավելի վաղ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մերժել էր ամերիկացիների հետ բանակցելու առաջարկը»։

Նա նշել է․ «ԱՄՆ նախագահը ցանկանում էր ոչ թե բանակցել Իրանի հետ, այլ Թեհրանին ստիպել փաստաթուղթ ստորագրել և անվերրապահորեն ընդունել ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջները։   Հետևաբար, Իրանի պատասխանն այս սպառնալիքին վճռական էր: Իրանի նախագահը հայտարարեց. «Մենք ձեզ հետ չենք բանակցելու։ Արեք ինչ ուզում եք»»։

Մոհամմադ Ալուշը գրել է․ «Վերջերս Իրանը ստացավ առաջնորդին ուղղված Դոնալդ Թրամփի նամակը։ Նամակի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ ուղերձի բովանդակությունը շատ չի տարբերվում Թրամփի նախկին դիրքորոշումներից և ներառում է նույն սպառնալիքները»։

Նա հավելել է․ «Իրանը չի ցանկանում և չի ընդունի Սպիտակ տանը հայտնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքում, հետևաբար Վաշինգտոնի հետ բանակցությունների համար պայմաններ են ներկայացվել։ Թեև ապագայում հնարավոր է, որ քննարկվի ուղղակի բանակցությունների հարցը, սակայն այս պահին դրանք հնարավոր են միայն միջնորդի միջոցով։  Ըստ իրազեկ աղբյուրների՝ Իրանի կարևորագույն պայմաններն են՝ պատերազմի սպառնալիքների ամբողջական և մշտական չեղարկումը,  բանակցություններն առանց ճնծշումների, բանակցային գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքների տրամադրումը և մյուս կողմի հավատարմությունը ապագա պայմանավորվածություններին, որպեսզի չկրկնվի ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալու պատմությունը»։