Ի՞նչ է կատարվում Թուրքիայում 
https://parstoday.ir/hy/news/world-i230494-Ի_նչ_է_կատարվում_Թուրքիայում
ParsToday- Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով։ Թուրքիայի ընդդիմությունը դատապարտել է Իմամօղլուի ձերբակալությունը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2025 13:18 Asia/Tehran
  •  Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերը
    Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերը

ParsToday- Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով։ Թուրքիայի ընդդիմությունը դատապարտել է Իմամօղլուի ձերբակալությունը։ 


Pars Today-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը չորեքշաբթի ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ և ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո երկրի ողջ տարածքում մեկնարկել են բողոքի լայնածավալ ցույցեր։ 
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը զայրացրել է  ընդդիմությանը, որը հայտարարել է, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ 
Բողոքի լայնածավալ ցույցերի ֆոնին  Ստամբուլի քաղաքապետարանը մինչև մարտի 23-ն արգելել է հավաքներն ու ցույցերը։ Սակայն չնայած արգելքին, տասնյակ հազարավոր մարդիկ չորեքշաբթի երեկոյան հավաքվել են  Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց և վանկարկել հակակառավարական կարգախոսներ։
Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը, հայտարարելով, որ Իմամօղլուն Թուրքիայի ապագա նախագահն է։
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ սատարում է Էքրեմ Իմամօղլուին   և չեղարկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը։
Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո  խորհրդարանում նույնպես իրավիճակը լարված է։ Հրապարակվել են պատկերներ  իշխող կուսակցության ներկայացուցչի և Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների միջև վիճաբանությունից։  
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքելով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը, հայտարարել է, որ ընդդիմությունը, կոռուպցիոն մեղադրանքներին պատասխանելու փոխարեն, փորձում է ժողովրդին մոլորեցնել քաղաքական կարգախոսներով։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի տարբեր քաղաքներում անցկացվող  ցույցերի մասնակիցները երկրորդ գիշերն անընդմեջ բողոքում են Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, իսկ որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։