Թուրքիայում շարունակվում են ցուցարարների ձերբակալությունները. ՄԱԿ-ը մտահոգված է ձերբակալություններով
Pars Today - Թուրքիայի ներքին գործերի նախարարը, հայտնելով եւս 43 ցուցարարների ձերբակալության մասին, ասել է.«Ձերբակալվածները վիրավորել են նախագահին»։
Ըստ Pars Today-ի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը ձերբակալել է 43 մարդու, ովքեր դրդում էին ուրիշներին անօրինական գործողություններ կատարել։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի հասցեին որոշ ցուցարարների հայհոյանքներին՝ Ալի Յերլիքայան ասել է. «Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի՝ մնացած կասկածյալներին ձերբակալելու համար»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նաև երկուշաբթի օրը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1133 մարդ։
Թուրք լրագրողների արհմիությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ոստիկանությունը ներխուժել է 11 լրագրողների ու ֆոտոլրագրողների տները և ձերբակալել նրանց՝ բողոքի ակցիաները լուսաբանելու համար։
Ի դեպ Financial Times-ը հաղորդելով անցյալ շաբաթ Թուրքիայի կապիտալի շուկայից ներդրողների փախչելու մասին՝ գրել է. «Թուրքիայի Կենտրոնական բանկը ստիպված է եղել իր արժութային պահուստներից ներարկել շուկա ներարկել միլիարդավոր դոլարներ, Թուրքիայի արժույթը՝ լիրան ամրապնդելու համար»:
Այս օրերին Թուրքիայում փողոցային բողոքի ցույցերը, որոնք երկրում աննախադեպ են եղել արդեն ավելի քան մեկ տասնամյակ, սկսվեցին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից և բանտարկությունից հետո։
Իմամօղլուն համարվում է Էրդողանի քաղաքական գլխավոր մրցակիցը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, մեղադրանք, որը նա կտրականապես հերքում է։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը, որի գլխավորած կուսակցության անդամ է Ստամբուլի քաղաքապետը, նույնպես կիրակի երեկոյան Ստամբուլում կուսակցության հարյուր հազարավոր համակիրների ներկայցությամբ ժողովրդին կոչ է արել բոյկոտել Էրդողանի կառավարությանն աջակցող լրատվամիջոցներին և հաստատություններին։
Թուրքիայի հիմնական լրատվամիջոցների լայն շրջանակ աջակցում է կառավարությանը, իսկ ընդդիմախոսներն ասում են, որ երկրի հիմնական լրատվական ալիքները թույլ կերպով են լուսաբանել համազգային բողոքի ցույցերը:
Իմամօղլուին իշխանությունից հեռացնելու և նրան բանտարկելու մասին դատարանի որոշումը բուռն բողոքի ցույցեր է առաջացրել։
Նրա խոսքով՝ այդ բողոքի ակցիաները տեղի են ունենում քաղաքական դրդապատճառների և հակադեմոկրատական սկզբունքների հետևանքով։Մեղադրանքներ, որոնք Անկարայի կառավարությունը հերքում է.
Այս համատեքստում որոշ լրատվական աղբյուրներ հաղորդում են Թուրքիայի ոստիկանության կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող դաժան ռեպրեսիաների մասին, իսկ Էրդողանի կառավարությունը հայտարարել է քաղաքացիների ելումուտը արգելվելու մասին։
Մյուս կողմից, Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի օրը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից զանգվածային ձերբակալությունների դիմելու կապակցությամբ նախազգուշացրել է, որ հետաքննություն կանցկացնի Թուրքիայի իշխանությունների դեմ՝ ցուցարարների նկատմամբ անօրինական ուժ կիրառելու համար։