ԱՄՆ-Ուկրաինա հանքանյութի պայմանագրի մանրամասները: Ուկրաինան կդառնա՞ ամերիկյան գաղութ
https://parstoday.ir/hy/news/world-i230786-ԱՄՆ_Ուկրաինա_հանքանյութի_պայմանագրի_մանրամասները_Ուկրաինան_կդառնա_ամերիկյան_գաղութ
Բրիտանական The Independent թերթը գրել է, որ ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած նոր համաձայնագիրը ոչ միայն անվտանգության երաշխիքներ չի տալիս Կիևի կառավարությանը, այլև ստիպում է երկրին ընտրություն կատարել Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու և ԱՄՆ-ի տնտեսական գաղութ դառնալու միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2025 07:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-Ուկրաինա հանքանյութի պայմանագրի մանրամասները: Ուկրաինան կդառնա՞ ամերիկյան գաղութ

Բրիտանական The Independent թերթը գրել է, որ ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած նոր համաձայնագիրը ոչ միայն անվտանգության երաշխիքներ չի տալիս Կիևի կառավարությանը, այլև ստիպում է երկրին ընտրություն կատարել Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու և ԱՄՆ-ի տնտեսական գաղութ դառնալու միջև։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղոդում է, որ պայմանագրում նախորդի համեմատ լուրջ փոփոխություններ են արվել և դրանով Ուկրաինան պարտավորվում է 4 տոկոս տոկոսադրույքով վերադարձնել պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի տրամադրած ողջ ֆինանսական և ռազմական օգնությունը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ցանկանում է վերահսկել Ուկրաինայի արդյունաբերական արտադրության մեծ մասը և տրանսպորտային ու կապի համակարգի խոշոր հատվածը։ 

Ուկրաինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օլեքսանդր Մորոժոն այս կապակցությամբ ասել է։ «Պայմանագիրն անտեսում է միջազգային իրավունքը և Ուկրաինայի Սահմանադրությունը»։ 
Ըստ պայմանագրի՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգները կկիսեն նավթի, գազի և բոլոր օգտակար հանածոների նկատմամբ վերահսկողությունը։ Ռեսուրսների վաճառքից ստացված շահույթը ԱՄՆ-ին վճարվելու է դոլարով և փոխանցվելու է համատեղ ներդրումային հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրենների խորհրդի հինգ անդամներից երեքը լինելու են ամերիկացիներ։

Հատկանշական է, որ Թրամփն իր «Գործարքի արվեստը» գրքում բացատրում է, որ պայմանագիր կնքելուց առաջ մյուս կողմին պետք է դնել թուլության և վախի դիրքում, որպեսզի նա պատրաստ լինի զիջումների: