Բրիտանիան ապատեղեկատվություն է տարածում Սիրիայում Իրանի և ՌԴ-ի դերակատարության կապակցությամբ
ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Սիրիայի հարցում Իրանի և ՌԴ-ի դերակատարության կապակցությամբ Բրիտանիան ապատեղեկատվություն է տարածում»:
Երեքշաբթի փետրվարի 2-ին, ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«Մոսկվան համոզված է, որ ՌԴ-ի և Սիրիայի ճգնաժամում Իրանի միջամտության մասին Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի կատարած հայտարարությունը վտանգավոր քայլ է»:
Երկուշաբթի օրը Համոնդն ասել էր, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները ամրապնդել են ԻԼԻՊ-ի դիրքերը:
Նա հավակնել է.«ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած քայլերը թուլացնում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալուն ուղղված միջազգային ջանքերը և ԻԼԻՊ-ի դեմ ՌԴ-ի հարձակումները կատարվում են Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի կառավարության հզորացման նպատակով»:
Համոնդը նույնպես հավակնել է, որ չի տեսնում Ռուսաստանի և Իրանի գործողությունների օգտակարությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմի կասեցման գործընթացում։
Զախարովան այդ հայտարարությունը «ապատեղեկատվության վտանգավոր տարածում» է որակել:
Ավստրաիայում տպագրվող «Քլայներ Զայթոնգ» օրաթերթը նույնպես իր երեքշաբթի օրվա համարում գրել էր.«Մի խումբ բրիտանացի պաշտոնատարներ քննադատելով Սիրիայի հողում ՌԴ-ի ավիահարձակումները Վլադիմիր Պուտինին մեղադրել են ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու մեջ»:
Այս օրաթերթը հավելել է.«Բրիտանացի պաշտոնատարները համոզված են, որ Սիրիայում ՌԴ-ի ավիահարձակումները միայն կատարվել են Ասադի ընդդիմադիրների դիրքերը տապալելու նպատակով»:
Այդ պաշտոնատարների խոսքերով, համագործակցելով ԻԼԻՊ-ի հետ, Պուտինը մտադիր է Բաշշար Ասադին պաշտպանելու համար ոչնչացնել ընդդիմադիր խմբերին:
Երեկ գիշեր ՌԴ-ի ավիահարձակումների կապակցությամբ Բրիտանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է, որ այս հարձակումներից միայն ԻԼԻՊ-ն է շահում:
Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը խստիվ քննադատել է Սիրիայի հողում ՌԴ-ի ռազմական միջամտությունը և միջազգային կառույցներից պահանջել է, Սիրիայի քաղաքացիական պատերազմներին վերջ տալու նպատակով ոչ մի ջանք չխնայել ՌԴ-ի ազդեցությունը թուլացնելու հարցում: