Սպիտակ տան շաբաթական վիճակացույցը
https://parstoday.ir/hy/news/world-i230826-Սպիտակ_տան_շաբաթական_վիճակացույցը
Այս մեկնաբանությունում կանդրադառնանք Միացյալ Նահանգների վերջին զարգացումներին՝ սկսած Թել Ավիվի օկուպացիայի դեմ ցուցարարներին ճնշելուց մինչև Գրենլանդիան գրավելու արկածախնդրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2025 14:17 Asia/Tehran
  • Սպիտակ տան շաբաթական վիճակացույցը

Այս մեկնաբանությունում կանդրադառնանք Միացյալ Նահանգների վերջին զարգացումներին՝ սկսած Թել Ավիվի օկուպացիայի դեմ ցուցարարներին ճնշելուց մինչև Գրենլանդիան գրավելու արկածախնդրությունը:

Ցույցեր Ամերիկայում և Եվրոպայում ընդդեմ Իլոն Մասկի

 

ԱՄՆ կառավարությունում ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի լայնածավալ լիազորությունների և դաշնային կառավարական գործակալությունների աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու նրա քայլերի դեմ բողոքողները շաբաթ օրը ցույց են անցկացրել ԱՄՆ-ում, Կանադայում և որոշ եվրոպական քաղաքներում Իլոն Մասկին պատկանող Tesla ավտոմեքենաների ցուցասրահների և գործակալությունների առջև:
Ցուցարարների պաստառների վրա գրված էր՝ «Իլոն Մասկը գողանում է մեր փողերը» և «Հետ վերցրեք մեր երկիրը»։ Որոշ ցուցարարներ նաև կոչ են արել փակել ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը, որը ղեկավարում է Մասկը:

 

Կրակոցներ Ամերիկայում

ԱՄՆ իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ Վաշինգտոնի Տակոմա քաղաքում երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Զոհերը 16-ից 21 տարեկան են։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ կրակոցների վայրի շրջակայքի տներն ու մեքենաները վնասվել են: Այս առնչությամբ մի տղամարդ է ձերբակալվել։ Gun Violence Archive-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին ԱՄՆ-ում հրազենից սպանվել է ավելի քան 42,000 մարդ:

 

ԱՄՆ կառավարության կողմից Գրենլանդիան գրավելու համար ռազմական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը

Կիրակի առավոտյան NBC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100%-ով վստահություն է հայտնել, որ Գրենլանդիան կբռնակցվի Միացյալ Նահանգներին, բայց չի բացառել ռազմական գործողությունների իրականացումը:
Թրամփն ասել է. «Մեծ հավանականություն կա, որ մենք կարող ենք ունենալ Գրենլանդիա՝ առանց ռազմական ուժի կիրառման, բայց ես չէի բացառի կղզու գրավմանն ուղղված որևէ քայլ, և ես սեղանից չեմ հեռացնի որևէ տարբերակ։

 

Ամերիկացի բժիշկը հեռացվել է հակասիոնիստական ​​գրառումներ հրապարակելու համար

Բժիշկ Լեյլա Աբասին, ով աշխատում էր Նյու Յորքի Մաունթ Սինայի հիվանդանոցում, հեռացվել է աշխատանքից՝ Իսրայելի բանակի դեմ գրառումներ հրապարակելու և ռեժիմի կողմից մանուկների սպանությունը քննադատելու համար:
Շաբաթ օրը New York Post թերթը, վկայակոչելով Mount Sinai հիվանդանոցի խոսնակին, հայտնել է, որ բժիշկը հեռացվել է աշխատանքից մարտի սկզբին ՀԱՄԱՍ-ին և Լիբանանի Հեզբոլլահին աջակցող հաղորդագրություններ հրապարակելու համար:
Աբասին այս ուղերձներում գրել է.«Կեցցե ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը»: Նա նաև իսրայելական բանակն անվանել է «ժանտախտ» և ռեժիմին մեղադրել «երեխաներին սպանելու» մեջ։

 

Ամերիկացի օրենսդիր. Թրամփի վարչակազմը փորձում է ճնշել բողոքի ցույցերը՝ վախեցնելով ուսանողներին

Շաբաթ օրը X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Այաննա Սվինի Փրեսլին խստորեն քննադատել է Պաղեստինին աջակցող ուսանող Ռումիսա Օզթուրքի ձերբակալությունը Սամերվիլ քաղաքում (Մասաչուսեթս, ԱՄՆ) և մեղադրեց Թրամփի կառավարությանը ուսանողներին ահաբեկելու և բողոքի ցույցերը ճնշելու մեջ։
Հայտարարության մեջ ասված է․-Օզթուրքը գնում էր ծոմը բացելու, երբ քաղաքացիական հագուստով սպաները շրջապատեցին նրան, վերցրեցին հեռախոսը և ձեռնաշղթաներ հագցրին։ Դեմոկրատական պատգամավորն ասաց.-Թրամփի վարչակազմը ահաբեկում է ուսանողներին՝ ճնշելու բողոքի ցույցերը, ինչը կաներ բռնապետը։ Սա հարձակում է մեր ժողովրդավարության գլխավոր սյուների վրա։