Այաթոլլահ Խամենեի․ Միայն մեկ ճանապարհ կա՝ աշխարհի մուսուլմանները պետք է միավորվեն
https://parstoday.ir/hy/news/world-i230840-Այաթոլլահ_Խամենեի_Միայն_մեկ_ճանապարհ_կա_աշխարհի_մուսուլմանները_պետք_է_միավորվեն
Իմամ Խամենեին հայտարարել է, որ իսլամական աշխպարհի միասնությունը ռազմավարական խնդիր է։ Նա մուսուլման հավատացյալներին, գիտնականներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին մշտապես կոչ է արել միավորվել Սուրբ Ղուրանի և ուսմունքների և իսլամի մարգարե Մոհամմադի նկատմամբ սիրո շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2025 07:05 Asia/Tehran
  • Այաթոլլահ Խամենեի․ Միայն մեկ ճանապարհ կա՝ աշխարհի մուսուլմանները պետք է միավորվեն

Իմամ Խամենեին հայտարարել է, որ իսլամական աշխպարհի միասնությունը ռազմավարական խնդիր է։ Նա մուսուլման հավատացյալներին, գիտնականներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին մշտապես կոչ է արել միավորվել Սուրբ Ղուրանի և ուսմունքների և իսլամի մարգարե Մոհամմադի նկատմամբ սիրո շուրջ։

Pars Today-ը ներկայացնում է հատվածներ ԻԻՀ առաջնորդի ելույթից։

Մուսուլմանների միասնությունը ռազմավարական խնդիր է

1990 թվականի ապրիլի 14-ին կայացած Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համաժողովի շտաբի անդամների հետ հանդիպման ժամանակ, իմամ Խամենեին հայտարարեց, որ մուսուլմանների միասնությունը  ռազմավարական խնդիր է, հավելելով, որ Իրանում այդ միասնության հարցը հիմնարար խնդիր է:

Մուսուլմանների միասնությունն իսլամական աշխարհի խնդիրների շուրջ 

1995 թվականի օգոստոսի 15-ին մի խումբ հեղափոխական գործիչների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը հայտարարեց․ «Իսլամական ժողովուրդների միջև միասնության իմաստը կայանում է նրանում, որ նրանք միավորվեն իսլամական աշխարհի հետ կապված հարցերի շուրջ, օգնեն միմյանց և չօգտագործեն իրենց սեփական ռեսուրսները միմյանց դեմ»։ 

Զգուշացում՝ իսլամական մաիսնությանը վնասելուն ուղղված՝ թշնամու ջանքերի կապակցությամբ 

1999 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեթրի տոնի կապակցությամբ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իմամ Խամենեին ընդգծեց թշնամուն ճանաչելու անհրաժեշտությունը և զգուշացրեց մուսուլմանների միասնությունը խաթարելու թշնամիների ջանքերի կապակցությամբ։
Նա հայտարարեց․ «Թշնամին իրեն թույլ է զգում իսլամական մեծ շարժման դիմաց, ուստի փորձում է հոգեբանական պատերազմի, տարբեր հարձակումների, մուսուլման ժողովուրդներին ու երկրներին իրար դեմ հանելու միջոցով խանգարել այդ շարժմանը։ Եվ ճանապարհն այն է, որ իսլամական աշխարհը պահպանի իր միասնությունը»:
Կրոնական տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն 
Իսլամական հասարակությունների առջև ծառացած լուրջ խնդիրներից մեկն այսօր կրոնական տարաձայնություններն են։ 
Իսլամական հեղափոխության առաջնորդն այս առնչությամբ ասել է. «Ներկայումս ավելի մեծ ջանքեր են գործադրվում կանխելու մուսուլմաններին միասնական լինելը։ Այդ ջանքերն ակտիվացել են հատկապես այն ժամանակ, երբ մուսուլմանների միջև միասնության անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ»:

Իսլամական միասնական ճակատի ձևավորում

Իսլամակյան աշխարհի խնդիրները հաղթահարելու և քաղաքական, մշակութային ու  տնտեսական անկախության հասնելու կարևոր ուղիներից մեկն անկասկած միասնական իսլամական ճակատի ձևավորումն է։
Այաթոլլահ Խամենեին այդ կապակցությամբ ասել է․ «Աշխարհի մուսուլմանները պետք է միավորվեն։ Պատմության ընթացքում, ամեն անգամ, երբ մուսուլմանները համախմբված ու մաինական են եղել, գործել են իսլամի և Ղուրանի առանցքի շուրջ, թշնամիների ջանքերն անարդյունավետ են եղել և նրանք չեզոքացրել են իմպերիալիստական աշխարհի բոլոր դավադրությունները»: