ԱՄՆ-ն մաքսատուրքերի պատերազմ է սկսել աշխարհի դեմ
-
Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը նոր մաքսատուրքերի հայտարարման միջոցառմանը
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի բոլոր անդամների, մի խումբ սենատորների և ԱՄՆ բարձրաստիճան քաղաքական գործիչների ներկայությամբ, հայտարարեց ներմուծվող ապրանքների վրա նոր մասքատուրքեր սահմանելու որոշման մասին։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկրվող մեքենաների համար գործելու է 25% մաքսատուրք, հավելելով․ «Այսօր ԱՄՆ պատմության ամենակարևոր օրերից մեկն է, քանի որ այն նշանավորում է մեր տնտեսական անկախության հռչակումը»։
Թրամփը դիմել է աշխարհի բոլոր երկրներին, նշելով, որ պետք է վճարեն ամերիկյան շուկա մուտք գործելու համար։
Ըստ այս որոշման՝ ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա կիրառվող ամենացածր մաքսատուրքը կկազմի 10%։ Աշխարհի տարբեր երկրների համար այս ցուցանիշը տատանվում է։ ԵՄ անդամ երկրների համար այն կկազմի 20 տոկոս։ Թրամփը նաև հայտարարել է ԱՄՆ ներկրվող իրանական ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքի մասին։ Ապրիլի 9-ից ավելի բարձր և երկրորդական մաքսատուրքեր կկիրառվեն այն երկրների դեմ, որոնք կդիմեն պատասխան քայլերի։
Թրամփը հայտարարել է մի շարք երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Թայվանից և Հարավային Աֆրիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Քննադատելով ԱՄՆ-ի նախկին առևտրային քաղաքականությունը՝ նա նշել է, որ իր որոշումը վերջ է դնելու «միակողմանի տնտեսական պարտությանը»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն ավտոմեքենաներ է արտահանում ԱՄՆ, սակայն ԱՄՆ-իեց հակառակ ուղությամբ ավտոմեքենաներ չեն արտահանվում։ Նա ասել է․ «Եվրամիությունը մեզ մեծ վնաս է հասցնում։ Նրանք իրենց մեքենաներն ուղարկում են մեր երկիր, բայց մեզանից ոչինչ չեն գնում»։
Մինչ Թրամփը նոր մաքսատուրքերի կիրառման օրն անվանել է «Ազատության օր», փորձագետները կանխատեսում են, որ այդ քաղաքականությունը կբերի տնտեսական անկում և գնաճ, իսկ որոշ ԶԼՄ-ներ զգուշացրել են աշխարհում լայնածավալ առևտրային պատերազմի մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ «Անկախության օրը» կդառնա ամերիկյան ժամանակակից պատմության կարևորագույն օրերից մեկը։ Սակայն Թրամփը պնդում է, որ աշխատատեղերն ու գործարանները կվերադառնան ԱՄՆ, իսկ գները սպառողների համար կնվազեն:
Նա խոստացել է, որ մաքսատուրքերի հայտարարումից հետո ԱՄՆ-ում «աշխատատեղերի հեղեղ» կգրանցվի։ Սակայն փորձագետները կանխատեսում են, որ նրա վարած քաղաքականության հետևանքով կգրանցվի տնտեսական անկում։ Թրամփը մտադիր է մաքսատուրքերը օգտագործել որպես ԱՄՆ շահերի համար բանակցելու լծակ։
Այդ դեպքում արդյունքը կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքեն մյուս երկրները։ Խոշոր առևտրային ուժերը, ինչպիսիք են Չինաստանը և Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կձեռնարկեն պատասխան միջոցներ, բայց նաև կձգտեն բանակցություններ վարել:
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի՝ Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առևտրային պատերազմը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես կոչ է արել համակողմանի ջանքեր գործադրել՝ կանխելու առևտրային պատերազմը:
Նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը հավասարազոր է ամբողջ աշխարհի դեմ առևտրային պատերազմ հայտարարելուն, որն անշուշտ բազմաթիվ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության և առևտրի, հետևաբար նաև համաշխարհային քաղաքականության և անվտանգության վրա։
Մաքսատուրքերը հարկեր են, որոնք երկրները սահմանում են ներմուծվող ապրանքների վրա և դրանք օգտագործում են իրենց ներքին արդյունաբերությանն աջակցելու համար՝ օտարերկրյա ապրանքները թանկացնելով: Թրամփն այս մաքսատուրքերը օգտագործում է որպես գործիք իր տնտեսական և քաղաքական նպատակներին հասնելու համար։