Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում
(last modified Fri, 04 Apr 2025 08:24:38 GMT )
Ապրիլ 04, 2025 11:54 Asia/Tehran
  • Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Ելիսեյան պալատում՝ ամերիկյան նոր քաղաքականությունից տուժած ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։

«Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,-նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսային քայլերը կարող են լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային առևտրում։ Նա ընդգծել է Եվրոպայի միասնական արձագանքի կարևորությունը՝ կոչ անելով համակարգված գործողությունների։

 ejc.am