Աշխարհը առանց կոմերցիոն հաղթողի - Թրամփը տնտեսական անկման սուրհանդակն է
Parstoday- Անգլիայի վարչապետը քննադատել է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ ծանր մաքսատուրքերի սահմանումը և ասել է, որ ոչ ոք չի հաղթի առևտրային պատերազմում։
ԱՄՆ նախագահը «Ազատության օր»-ը (2025 թվականի ապրիլի 2) հայտարարեց 10% մաքսատուրք բոլոր ապրանքների համար, որոնք ներմուծվում են ԱՄՆ։ Թրամփը նաև հայտարարել է 10% մաքսատուրք բրիտանական ապրանքների և 20% ԵՄ ապրանքների համար համաշխարհային առևտրի այս պատմական ժամանակում: Այսպիսով, ԱՄՆ-ը թիրախավորելու է որոշ երկրներին՝ մինչև 50% շատ խիստ մաքսատուրքերով:
Ինչպես գրում է Parstoday-ը և մեջբերելով Mehr լրատվական գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Սթարմերը, կիրակի օրը ի պատասխան Ամերիկա ներմուծվող ապրանքների վրա Թրամփի բարձր մաքսատուրքերին ասել է. «Ոչ ոք չի հաղթի առևտրային պատերազմում, և աշխարհը, որը մենք ճանաչում ենք, ավարտված է: Այժմ մենք պատրաստվում ենք անհայտ ապագայի»։ Նա զգուշացրել է, որ մաքսային մաքսատուրքերի հետևանքները կարող են շատ ծանր լինել Անգլիայի և աշխարհի համար, և այս ճգնաժամը հաղթահարելու բոլոր տարբերակները սեղանին են»։
Թրամփը տնտեսական անկման սուրհանդակն է
Միաժամանակ անգլիական «Գարդիան» թերթը ԱՄՆ նախագահի սակագնային քաղաքականությունը համարել է Ամերիկայում ռեցեսիայի տարածման և աշխարհում աղքատության աճի պատճառ։ The Guardian-ը շաբաթ օրը գրել է. «Այն օրը, որը «Թրամփը» անվանել է տնտեսական ազատության օր, կլինի Ամերիկայի լճացման և աշխարհի մարդկանց համար տառապանքի օր»:
Իշխանությունից դժգոհ ավտոկրատներ
Մյուս կողմից, Ֆլորիդայից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ «Մաքսվել Ֆրոստը» շաբաթ օրը ասաել է. «Ավտոկրատները պատմության ընթացքում երբեք չեն բավարարվում իրենց ունեցած ուժով: Նրանք խախտում են օրենքը և սպասում են մարդկանց արձագանքին. մարդիկ լռո՞ւմ են, թե՞ բղավում են»:
Վենեսուելայի հաղթանակը Թրամփի առևտրային պատերազմի դեմ
Կիրակի, Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես ասել է իր երկրի վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի մասին։ Կարակասը կհաղթահարի առեւտրատնտեսական պատերազմի խնդիրները, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամբողջ աշխարհին։
Ամերիկան խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ «Լին Ջիանը» շաբաթ օրը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից փոխադարձ մաքսատուրքերի հայտարարությանը, ասել է. «Փոխադարձության պատրվակով Ամերիկան մեծացրել է ներմուծման մաքսատուրքերը շատ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից»։ Նա հավելել է. «Այս գործողությունը խստորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և թուլացնում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգը։ Չինաստանը կտրականապես դեմ է այս գործողությանը և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր օրինական իրավունքները և շահերը»։