Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i231062-Թուրքիան_Ադրբեջանը_Վրաստանը_և_Բուլղարիան_պատմական_համաձայնագիր_են_ստորագրել
Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2025 07:42 Asia/Tehran
  • Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։

Այդ համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։

Հարավային գազային միջանցքի համար կազմակերպված հանդիպման ժամանակ նաև ստորագրվեց էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում գործառնական համաձայնագիր TEIAS-ի և AzerEnerji-ի միջև։ Համաձայնագրով կարդիականացվի Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը և կընդլայնվի առկա հզորությունը։ Միջկապակցման գծի ներմուծման հզորությունը 75 ՄՎտ է, իսկ արտահանման հզորությունը՝ 40 ՄՎտ։

Նախորդ ամիս բացվել էր Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարը, և Նախիջևանին անխափան մատակարարվել էր բնական գազ։