Հաագայի դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Նեթանյահուին
Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ ժամանելուց մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել վերջինիս։
Ըստ այս հաղորդման՝ Հաագայի դատարանը Հունգարիային ներկայացրել է Նեթանյահուի ձերբակալության պահանջի պատճառները և անհրաժեշտ քայլերի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Հեռուսատալիքը հաղորդել է, որ Հաագայի դատարանը երկար ու մանրամասն նամակ է հղել Հունգարիային՝ Նեթանյահուին կալանավորելու համար, Բուդապեշտին հորդորելով համագործակցել դատարանի հետ։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային Կիրակի օրն X-ում գրել է․ «Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի որոշումը արտացոլում է Գազայի հատվածում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ համաշխարհային համատարած զայրույթն, ինչպես նաև օրենքի գերակայության և պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային պահանջը»:
Բաղային նշել է․ «Հանդուրժողականություն դրևսրոելով իսրայելական ռեժիմի նկատմամբ, Եվրոպան ավելի ու ավելի շատ է կասկածի տակ դնում վերջինիս գոյության բարոյականությունն ու կանգնում պատմության սխալ կողմում։ Այդպիսով Եվրոպան անարգում է օրենքի գերակայության սկզբունքը, խախտում արդարության իդեալը և ամրապնդում անպատժելիությունը՝ ողջ մարդկության համար իր բոլոր հետևանքներով»։
Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցի մասին հայտարարությունից անմիջապես հետո, Բուդապեշտի կառավարությունը, մերժելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով Սիոնիստական ռեժիմի վարչապետի ձերբակալության պահանջը, հայտարարեց կառույցից դուրս գալու մասին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետին հրավիրել էր այցելել իր երկիր անցած նոյեմբերին՝ դատարանի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի հրապարակումից մեկ օր անց։
Որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամ՝ Հունգարիայից պահանջվում է ձերբակալել և արտահանձնել այն անձանց, ում ձերբակալության վճիռ է արձակել դատարանը։ Սակայն Օրբանը վճռի հրապարակումից հետո այն անվանել է բացարձակապես անընդունելի: