Մամուլի տեսություն 23-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i23116-Մամուլի_տեսություն_23_06_2016
Գուանտանամոյի բանտարկյալը, ով ոչ մի մեղք էլ չէր գործել ազատ է արձակվել: Նա 14 տարի պահվել է Գուանտանամոյի բանտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2016 11:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-06-2016

Գուանտանամոյի բանտարկյալը, ով ոչ մի մեղք էլ չէր գործել ազատ է արձակվել: Նա 14 տարի պահվել է Գուանտանամոյի բանտում:

Ղոդս

Գուանտանամոյի բանտարկյալը 14 տարի փակի տակ մնալուց հետո ազատ է արձակվել

Ղոդս թերթը գրում է.«Եմենցի բանտարկյալը 14 տարի Գուանտանամոյի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց; Չնայած ապացուցվեց նրա անմեղությունը, սակայն նա իր երկրի  փոխարեն տեղափոխվեց Մոնտենեգրո։ Ծագումով եմենցի 37-ամյա բանտարկյալ՝ Աբդուլմալեք Վահաբ Ալ Ռահաբին այն դեպքում է ազատ արձակվել Գուանտանամոյի բանտից ,երբ ապացուցվել է նրա անմեղությունը: Նրա փաստաբանը երեկ հայտարարել է.«Ալ Ռահաբին 14 տարի սպասեց   միանալու  իր կնոջը և դստերը ,որին երբեք չի տեսել: Ամենայն դեպս ուրախ ենք,որ նա ազատ է արձակվել»-հավելել է փաստաբանը: ԱՄՆ բանակը նրան Գուանտանամո փոխադրեց Աֆղանստանում Ալ Ղաիդայի նախկին պարագլուխ՝ Ուսամմա Բեն Լադենի թիկնապահներից մեկը լինելու մեղադրանքով: Ըստ հաղորդման դեռ Գուանտանամոյի բանտում են գտնվում 79 բանտարկյալներ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մշտապես պահանջում է փակել Գուանտանամոյի բանտը : Նրա նախընտրական խոստումներից մեկը այդ բանտի փակելն էր,բայց ներկայումս երբ մոտեցել է Օբամայի նախագահության երկրորդ շրջանի ավարտը,դեռ այդ բանտը չի փակվել»,-ամփոփում է թերթը:

 ---

Ղոդս

ԻԼԻՊ-ի դեմ Լիբիայի բանակի պատերազմը

Ղոդս թերթը գրում է.«Լիբիայի խորհրդարանի նախագահ՝ Աղիլա Սալեհը հայտարարել է,որ Լիբիայի բանակը գտնվում է Բենղազի քաղաքի ազատագրման և ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին այդ քաղաքից դուրս քշելու շեմին։

Նա հավելել է-«Ազգային միաբանության կառավարությունը պետք է խորհրդարանի վստահությունը շահի ,որպեսզի կարողանա օրինականություն ստանա»։ Մյուս կողմից Լիբիայի մի զինվորական աղբյուր հայտարարել է-«Սիրտ քաղաքում ԻԼԻՊ-ի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել  է 49 հոգի»։Ի դեպ Լիբիայի զինված ուժերի խոսնակ՝ Ահմեդ Ալ Մեսմարին ասել է-«Բենղազի քաղաքի ներսում  խաղաղություն է տիրում։Իսկ քաղաքի մերձակա տարածքում բախումներ են ընթանում ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկիչների միջև»։ «Լիբիայի զինված ուժերը պատերազմում են ԻԼԻՊ-ի , Ալ Ղաիդային կապված Անսար Շարիաաթի և բանտերից փախած ոճրագործների դեմ»,-հավելել է Լիբիայի զինված ուժերի խոսնակը, գրում է Ղոդս թերթը:

---

«Չորրորդ իշխանություն»

ԼՂ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, քննարկվում են բովանդակային մանրամասները

«Չորրորդ իշխանություն» թերթը զրուցել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ:

«Որեւէ կասկած չկա, որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, եւ առաջիկա ամիսներին կարող են տեղի ունենալ նշանակալի զարգացումներ: Հանրապետականի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը չի ներգրավվելու կարգավորման բովանդակային քննարկումների մեջ, հերքվեցին հենց վերջինիս կողմից ստորագրված հայտարարությամբ:

Հենց բովանդակային, հակամարտության կարգավորման մանրամասների քննարկումն է եղել այս բանակցությունների առանցքը, եւ դրանով էլ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը տարբերվել է նախորդից:

Ավելին, մեջբերեմ հայտարարությունից մեկ հատված. «պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում»: Սա շատ հետաքրքիր արձանագրում է, հաշվի առնելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 20-ը կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հեռու էին իրարից:

Հիմա արձանագրվում է դիրքորոշումների մերձեցում, եւ այդ հանգամանքը եւս մեկ վկայություն է գործընթացի ուղղության մասին»,-ասել է Կարապետյանը»:

 

Spiegel

Հակառուսական պատժամիջոցների այս երկարաձգումը կարող է վերջինը լինել

Եվրամիությունը երկարաձգում է հակառուսական պատժամիջոցները, սակայն դրանք այդպես էլ չեն հասել իրենց բուն նպատակին, իսկ Կրեմլի դեմ ձեւավորված ճակատը սկսում է փլուզվել, գրում է Der Spiegel-ը:
Հոդվածագրի կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճարպիկ քայլ է կատարել՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարելով, թե Մոսկվան կարող էր հանել ԵՄ-ի դեմ գործող պատժամիջոցները, եթե Ուկրաինայում խաղաղ կարգավորման առաջընթաց նկատեր: Իսկ դրա համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Կիեւի վրա:

Թերթը նշում է, որ եթե Արեւելյան Եվրոպայի երկրները կողմ են Մոսկվայի դեմ կոշտ քաղաքականությանը, ապա Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ խոսել պատժամիջոցների աստիճանական թուլացման մասին:

ԵՄ պատժամիջոցների այս երկարաձգումը կարող է վերջինը լինել, կանխատեսում է հեղինակը՝ նշելով, որ այդ միջոցների քննադատները մատնանշում են, որ Ռուսաստանը չի կարող ինքնուրույն ապահովել Մինսկի համաձայնագրերի կատարումը, քանի որ կա նաեւ Ուկրաինան: Իսկ այդ երկրի կառավարությունը միայն ուրախ կլիներ, եթե հակառուսական պատժամիջոցները հնարավորինս երկար պահպանվեին:

Հակառուսական պատժամիջոցների երկարաձգման որոշումը Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին 2 շաբաթ ձգձգում էր՝ որպես փաստարկ բերելով այն հանգամանքը, որ այդ հարցն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն կոնտեքստում. Ռուսաստանն անհրաժեշտ է Սիրիայի հակամարտության լուծման համար: Այդ ֆոնին վարչապետը նշել էր, որ ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը կայուն չի թվում: Եթե այդ գործարքը տապալվի, Սիրիայի հակամարտության արագ կարգավորումը ԵՄ վերջին հույսը կլինի: