Քեմերոնը հանրաքվեում քվեարկել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i23152-Քեմերոնը_հանրաքվեում_քվեարկել_է_ԵՄ_կազմում_Մեծ_Բրիտանիայի_մնալու_օգտին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր քվեարկել է Մեծ Բրիտանիայում անցկացվող՝ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով հանրաքվեում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2016 13:36 Asia/Tehran
  • Քեմերոնը հանրաքվեում քվեարկել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր քվեարկել է Մեծ Բրիտանիայում անցկացվող՝ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով հանրաքվեում:

Հանրաքվեից առաջ քարոզարշավի ընթացքում իշխող պահպանողական կուսակցության ղեկավարը բրիտանացիներին կոչ է արել քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին:

Քեմերոնը և նրա կինը՝ Սամանտան, քվեարկել են Դաունինգ սթրիթում կառավարական նստավայրի մերձակա ընտրատեղամասում:

Ընտրատեղամասերը բացվել են Լոնդոնի ժամանակով 7:00-ին և կփակվեն 22:00-ին: Քվեարկության շրջանակներում ընտրողները կպատասխանեն հետևյալ հարցին. «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության անդամ, թե՞ դուրս գա Եվրոպական միությունից»:

armedia.am

23/6/2016