Փարիզ՝ այնտեղ, որտեղ նույնիսկ տիկնիկներն իրավունք չունեն պաշտպանել պաղեստինցի երեխաներին
(last modified Mon, 28 Apr 2025 13:25:50 GMT )
Ապրիլ 28, 2025 16:55 Asia/Tehran
  •  Պաղեստինամետ ցույց Փարիզում
     Պաղեստինամետ ցույց Փարիզում

ՓԱՐԻԶ - Ֆրանսայի կառավարությունն արգելել է տիկնիկներ, կարմիր ներկեր եւ պաղեստինյան ավանդական հագուստներ օգտագործել Գազայի աջակցության ցույցերի ընթացքում: Այս որոշումն ընդունվել է այն ժամանակ երբ, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, Գազայի պատերազմում սպանվել են ավելի քան 51,000 պաղեստինցիներ, 117,000-ը՝ վիրավորվել:

Եվրոպա-Պաղեստին ինստիտուտի տնօրեն Օլիվիա Զեմուրը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը երթերի կազմակերպիչներին տեղեկացրել է, որ պաղեստինցի մայրերի, երեխաների և բանտարկյալների վիճակը ցույց տալը «ցնցող է»։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նույնպես հարցը անվանել է անտրաբանական՝ հայտարարելով. «Գազայում երեխաների իրական ջարդը ցնցող չէ, բայց դրա մասին խոսելը ցնցող է»:

Մինչ Փարիզում ամեն շաբաթ ցույցեր են անցկացվում, ոստիկանության ներկայությունն այս միջոցառումներին ավելացել է և նոր սահմանափակումներ են մտցվել։ Ֆրանսիայի կառավարության այս որոշումը քննադատական ​​արձագանքներ է առաջացրել։