Մելոնիի և Թրամփի գաղութային պատրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i231984-Մելոնիի_և_Թրամփի_գաղութային_պատրանքները
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ անդրադարձավ «Արևմուտքը կրկին մեծ դարձնենք» կարգախոսին։ Այն նման է Թրամփի՝ «Ամերիկյան կրկին մեծ դարձնենք» նախընտրական կարգախոսին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2025 11:58 Asia/Tehran
  • Մելոնիի և Թրամփի գաղութային պատրանքները

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ անդրադարձավ «Արևմուտքը կրկին մեծ դարձնենք» կարգախոսին։ Այն նման է Թրամփի՝ «Ամերիկյան կրկին մեծ դարձնենք» նախընտրական կարգախոսին։

 Այն ոչ թե ապագայի իրատեսական ծրագիր է, այլ վտանգավոր կարոտ՝ վերադառնալու դաժան արևմտյան գերիշխանության դարաշրջանին։ Դարաշրջանի, որը լի է գաղութատիրությամբ, ավերիչ պատերազմներով և համաշխարհային ռեսուրսների թալանով։  

Արևմուտքի «մեծությունը». Հանցագործության և շահագործման հակառակ կողմը

Երբ արևմտյան առաջնորդները խոսում են «անցյալի մեծության» մասին, արդյո՞ք նրանք նկատի ունեն այն ժամանակաշրջանը, երբ Եվրոպա և Ամերիկա մայրցամաքները փոշու ու արյան վերածվեցին կոտորածի և ստրկության միջոցով։ Արդյո՞ք նրանց ցանկալի մեծության մեջ մտնում են ստրկությունը, բնիկ ամերիկացիների ցեղասպանությունը, Չինաստանում ափիոնի պատերազմները և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի գաղութացումը։ Արևմտյան պատմությունը լի է արյունալի դեպքերով՝ սկսած Բելգիա-Կոնգոյի կոտորածից (որը միլիոնավոր կյանքեր խլեց) մինչև Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ավերիչ պատերազմները։ Այսօր նույն գաղութային տերությունները, ժողովրդավարության և մարդու իրավունքների քողի տակ, դարձել են պաղեստինցիների ցեղասպանության գլխավոր հովանավորները։ Սա՞ է այն «մեծությունը», որը Մալոնին և Թրամփը ցանկանում են վերականգնել։ 

Արևմուտքն այսօր. Գերիշխանության անկում և վախ բազմաբևեռ աշխարհից

Թրամփն ու Մալոնին ներկայացնում են մի շարժում, որը վախենում է Արևմուտքի իշխանության անկումից։ Չինաստանի վերելքը, Ռուսաստանի դիմադրությունը ՆԱՏՕ-ին և Հարավի գլոբալ զարթոնքը ցույց տվեցին, որ արևմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվել է։ Սակայն բազմաբևեռ աշխարհ ընդունելու փոխարեն, արևմտյան քաղաքական գործիչները փորձում են պահպանել իրենց գերիշխանության մնացորդները՝ սրելով միլիտարիզմը, միակողմանի պատժամիջոցները և տնտեսական պատերազմը։
ԱՄՆ-ի կողմից Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, Սիոնիստական ռեժիմին անվերապահ աջակցությունը և անկախ միջազգային կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելուն ուղղված ջանքերը վկայում են համաշխարհային գերիշխանությունը կորցնելու Արևմուտքի վախի մասին։ Սակայն այս ռազմավարությունը ոչ միայն Արևմուտքը չի դարձնում «ավելի մեծ», այլև այն վերածել է մեկուսացված և անվստահելի խաղացողի։

Իրենքի վրա հիմնված կարգուկանո՞ն, թե՞ կազմակերպված ահաբեկչություն

Արևմուտքը պնդում է, որ պաշտպանում է «օրենքի վրա հիմնված կարգը», սակայն գործնականում այն ոչ այլ ինչ է, քան Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից իրենց կանոնները ուրիշներին պարտադրելը։ Երբ ԱՄՆ-ն անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, երբ Եվրոպան իր վետոյի իրավունքն օգտագործում է որպես գործիք՝ Իսրայելի հանցագործությունները սատարելու համար, և երբ Միջազգային քրեական դատարանը   միայն   աֆրիկացի և ռուս առաջնորդների վերաբերյալ է վճիռ կայացնում, պարզ է դառնում, որ միջազգային իրավունքը պարտադիր է միայն թույլերի համար։
Գազան դրա վառ օրինակն է. 
Արևմուտքը մի կողմից աջակցում է պաղեստինցիների ցեղասպանությանը, մյուս կողմից  պատժամիջոցներ կիրառում մյուսների նկատմամբ՝ «մարդու իրավունքների» պատրվակով։ Այս բարոյական երկատվածությունը բացահայտում է արևմտյան «մեծության» իրական բնույթը՝ գերիշխանություն՝ ժողովրդավարության անվան տակ, շահագործում՝ ազատության անվան տակ։

Արդյո՞ք Արևմուտքը իսկապես ցանկանում է դառնալ «մեծ»

Եթե Արևմուտքը իսկապես ձգտում է «մեծության», ապա  պետք է դասեր քաղի իր մութ պատմությունից։
- Պատժամիջոցների և պատերազմի փոխարեն պետք է դիմի միջազգային համագործակցության։ 
- Ագրեսիվ ռեժիմներին աջակցելու փոխարեն պետք է հարգի ճնշված ազգերի իրավունքները։ 
- Միլիտարիզմի փոխարեն պետք է հավատարիմ մնա  դիվանագիտությանը և համաշխարհային արդարադատությանը։
Սակայն Մալոնիի և Թրամփի կարգախոսները ցույց են տալիս, որ նրանք ձգտում են վերադարձի ճնշման դարաշրջան,  թե միջազգային հարաբերությունների բարեփոխման։ «Մեծ Արևմուտք» արտահայտությունը նրանց  նշանակում է վերադարձ 20-րդ դարի իմպերիալիզմին՝ մի ուղի, որը ոչ միայն չի կարողանում կայունացնել աշխարհը, այլև բորբոքում է լարվածության կրակը։

Իսկական մեծությունը արդարության և խաղաղության մեջ է, այլ ոչ թե տիրապետության

Այսօր աշխարհը կարիք ունի առաջնորդների, ովքեր հավատում են ազգերի միջև   հավասարությանը, այլ ոչ թե անկում ապրող կայսրությունների կարոտին։ Իսկական «մեծությունը» ո՛չ աշխարհում ամերիկյան ռազմական բազաների քանակի, ո՛չ Եվրոպայի ճնշող պատժամիջոցների, ո՛չ էլ Իսրայելի հանցագործությունների առջև լռության մեջ է։ Եթե Արևմուտքը ցանկանում է կրկին «մեծ» դառնալ, պետք է դադարի  շահագործումն ու պատերազմելը և դառնա խաղաղության պահապան, այլ ոչ թե պատերազմ հրահրող։ Բայց քանի դեռ Թրամփի և Մալոնիի նման քաղաքական գործիչները կառչած են գաղութային կայսրությունների երազանքին, այս երազանքը ոչ միայն չի իրականանա, այլև կարագացնի Արևմուտքի անկումը։