Բրիտանիայում շարունակվում են անվտանգության ճնշումների դեմ պաղեստինամետ ցույցերը
Բրիտանիայի տարբեր քաղաքներում կայացած բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցներ համերաշխություն են հայտնել պաղեստինցիների հետ, դատապարտելով ցույցերը սահմանափակելու և Սիոնիստական ռեժիմին աջակցելու Լոնդոնի քաղաքականություն։
Շաբաթ օրը ցույցերը տեղի են ունեցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Գլազգոն, Մանչեստրը և Օքսֆորդը։ Հարկ է նշել, որ վերջին շաբաթներին պաղեստինամետ ակտիվիստների և ցուցարարների նկատմամբ անվտանգության ճնշումները սրվել են։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Գլազգոյում ցուցարարները կրել են պաղեստինյան դրոշներ և գերիներին աջակցող գրություններով պաստառներ և դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։ Մանչեստրում տեղի է ունեցել հանրահավաք՝ «Վերջ դրեք Գազայի պաշարմանը» կարգախոսով և Իսրայելին Արևմուտքի աջակցությունը դադարեցնելու պահանջւով։ Օքսֆորդում ցուցարարները պահանջել են գտնել ներքին ճգնաժամերի արմատները, միաժամանակ դիմակայելով ծայրահեղ աջերին և իսլամաֆոբիային։ Ցույցերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ բրիտանական ոստիկանությունը, «Պաղեստինյան գործողություն» խմբի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում հայտնվելուց հետո, սկսել է վճռական արձագանքել դրա նկատմամբ ցանկացած աջակցության դրսևորման և մինչ օրս ձերբակալել է հարյուրավոր մարդկանց։
«Ինթիֆադա» կարգախոսների հետ կապված ոստիկանության խիստ մոտեցումը քննադատության է ենթարկվել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավաբանների կողմից, որոնք այն համարում են բողոքի ցույցի օրինական իրավունքի սահմանափակում: Միևնույն ժամանակ, այս գործով կալանավորվածներից մի քանիսի հացադուլը մեծացրել է բանտերում մարդկային պայմանների վերաբերյալ մտահոգությունները։
Եվրոպայում բողոքի շարունակվող ցույցերին զուգահեռ, Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումները Գազայի վրա՝ չնայած հրադադարի հայտարարմանը: Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը գերազանցել է 70,000-ը։ Ավելի քան 171,000 մարդ վիրավորվել է, ինչը ցույց է տալիս Գազայում մարդասիրական աղետի խորությունը և բռնության անվերապահ դադարեցման անհրաժեշտությունը: