Human Rights Watch. ԱՄՆ-ն Եմենում գործում է որպես անօրինական ուժ
(last modified Thu, 01 May 2025 13:14:43 GMT )
Մայիս 01, 2025 16:44 Asia/Tehran
  • Human Rights Watch. ԱՄՆ-ն Եմենում գործում է որպես անօրինական ուժ

Մարդու իրավունքների Եվրո-միջերկրական իրավապաշտպան կազմակերպությունը (Euro-Mediterranean Human Rights monitor) հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եմենում գործել է միջազգային իրավունքին հակառակ, անտեսելով միջազգային մակարդակով հաշվետու լինելու սկզբունքը։


Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ այս հայտարարության՝ մինչ տարածաշրջանում ճգնաժամերը շարունակվում են, Միացյալ Նահանգները կենտրոնացել է լարվածության սրման և ռազմական գործողությունների վրա՝ այդ ճգնաժամերի արմատական պատճառները լուծելու փոխարեն։
Մարդու իրավունքների Եվրո-միջերկրական իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել միջազգային հաստատություններին ստեղծել անկախ հանձնաժողով՝ վերջին հարձակումների վերաբերյալ դաշտային հետաքննություններ անցկացնելու համար։