Brexit-ից հետո Քեմերոնը կմնա վարչապետի պաշտոնում. Բրիտանիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i23245-brexit_ից_հետո_Քեմերոնը_կմնա_վարչապետի_պաշտոնում._Բրիտանիայի_ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կմնա իր պաշտոնում՝ չնայած ԵՄ կազմից երկրի դուրս գալուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2016 08:39 Asia/Tehran
  • Brexit-ից հետո Քեմերոնը կմնա վարչապետի պաշտոնում. Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կմնա իր պաշտոնում՝ չնայած ԵՄ կազմից երկրի դուրս գալուն:

Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը:

«Վարչապետը հստակ հասկացրել է, որ ինչպիսին էլ լինի հանրաքվեի ելքը՝ ինքը կշարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում»,- ասել է նա:

Նա նաև երկրի իշխանություններին կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել երկրում կայունացման համար: