Մամուլի տեսություն 24-06-2016
Հայաստանում շատ են հարգում Ֆրանցիսկոս պապին, այն բանի համար, որ նա հոսանքին հակառակ գնաց եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
news.am
Իտալացի լրագրող. Հայաստանում շատ են հարգում Ֆրանցիսկոս պապին
Հայաստանում շատ են հարգում Ֆրանցիսկոս պապին, այն բանի համար, որ նա հոսանքին հակառակ գնաց եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իտալական պետական RAI հեռուստաալիքի եթերում հայտարարել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն՝ մեկնաբանելով հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված Հռոմի Պապի այցը:
Լրագրողի խոսքով, այս ճանաչումը մեծ ազդեցություն ունեցավ՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը համարժեք:
Երեւանում, ըստ նրա, Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին:
Բունդեսթագը ոչ միայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունեց, որ Գերմանական կայսրությունը նպաստել է դրա իրագործմանը: Սիմոնե Ձոպելարոյի խոսքով, Ֆրանցիսկոս պապի այցը կարեւոր նշանակություն կունենա նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնման հարցում. սառեցված հակամարտություն, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ վտանգավոր հետեւանքներով:
«Ղոդս» օրաթերթ
Ավստրալիայի վարչապետ .«ԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը հանգեցնելու է միջազգային շուկաներով խիստ անկայունությանը»
«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում կարդում ենք .-« Ավստրալիայի վարչապետի խոսքերով , միջազգային շուկաներում հերթական անվստահություն ու ապակայություն է սպասվում : Նրա խոսքերով , թեև Եմ-ից Բրիտանիայի հեռոցումը նման բացասական ազդեցություն է ունենալու , սակայն Ավստրալիայի վրա այդ ազդեցությունը լինելու է սահմանափակ : Միջազգային ֆինանսական շուկաներն առաջին հակազդեցությունը ցուցաբերել են ԵՄ-ի կազմից Բրիտանիայի հեռացմանը» :
Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում բրիտանացիների շուրջ 52 տոկոսը քվեարկել է միությունից իրենց երկրի հեռացման օգտին :
«Ղոդս» օրաթերթ
Լիբանանի խորհրդարանին 41-րդ անգամ չհաջողվեց երկրի համար նախագահ ընտրել
«Ղոդս» օրաթերթում կարդում ենք .-«Լիբանանի խորհրդարանի նախագահը նախագահի ընտրությունը հետաձգել է մինչև չորեքշաբթի ՝ հունլիսի 13-ը» :
Լիբանանի խորհրդարանը , որ մինչև նախկին նախագահ ՝ Միշել Սուլեյմանի նախագահության շրջանի ավարտը ՝ 2014 թվականի մայիսի 25-ը , դեռ չի կարողացել նախագահ ընտրել , այս անգամ ևս դա խորհրդարանին չհաջողվեց : Ավելի վաղ , խորհրդարանը երկու շարժումների մեջ է բաժանվել ՝ Սաուդյան Արաբիայի դրածոն համարվող Սաադ Հարիրիի ղեկավարությամբ Մարտի 14-ի թևի , և Մարտի 8-ի թռի , որը խոշորագույն խումբն է Հեզբոլլահ շարժումը : Ի դեպ խորհրդարանում ներկա է նաև երրորդ փոքր ֆրակցիան ՝ Վալիդ Ջոնբալաթի ղեկավարությամբ անկախ պատգամավորներից կազմված : Երկրի նախագահի խափանումը հիմնականում հետևանքն է Սաուդյան Արաբիայի հրահանգով Մարտի 14-ի թևի թերի գործունեության :
galatv.am
Ռուսաստանին որպես գերտերություն կընդունեն միայն մեկ դեպքում
Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար:
«Այո, դա այդպես է: Սակայն կարեւոր է հիշել, որ այն միակ սպառնալիքը չէ,- հայտարարել է Հոջեսը: -Ռուսաստանը միակն է նրանցից, ովքեր կարող են ոչնչացնել մի ամբողջ երկիր, թեեւ երբեք չի ցուցաբերել նման մտադրություն: Իսկ ահա, այսպես կոչված, «Իսլամական պետությունն» ունի հստակ ցանկություն՝ ոչնչացնել մեզ բոլորիս, բայց նրանք դրա համար չունեն հնարավորություններ»:
Վերջին տարիներին, ինչպես նշել է հրամանատարը, ՌԴ բանակը զգալիորեն բարելավել է էլեկտրոնային պատերազմ վարելու իր մեթոդները: «Սա նշանակում է, որ եթե որեւէ մեկն ուղարկում է ռադիոազդանշան, ռուսները կարող են ընդհատել այն, հայտնաբերել, աղմուկ ուղարկել: Այսպիսով, նրանք կարող են ոչնչացնել քեզ մեծ տարածության վրա: Սա շատ վտանգավոր է, եւ դա ինձ շատ է մտահոգում»,- ընդգծել է գեներալը:
Նրա խոսքերով՝ ամեն անգամ, երբ ուկրաինացիները ցանկանում էին ինչ-որ բան ձեռնարկել, ռուսներն իմանում էին այդ մասին եւ անմիջապես կրակ բացում: «Հետեւաբար, մեզ անհրաժեշտ է ապահով ռադիոկապ՝ նախեւառաջ միջազգային հաղորդակցության համար: Հակառակ դեպքում, ռուսները հեշտությամբ կարող են տեղորոշել մեր դիրքերը, նշան բռնել եւ խոցել մեզ»,- նկատել է Հոջեսը:
«Նաեւ մեծ խնդիր է մեզ համար ներկայացնում խոշոր բազմազգ միավորումների համալրումը: Մենք չենք տիրապետում նման ազատ տեղաշարժի, ինչպես ռուսները: Դրա համար հարկավոր է ստեղծել ռազմական շենգենյան գոտու նման մի բան»,- հավելել է նա:
Այնուամենայնիվ, Հոջեսն «Անակոնդա» սցենարը հավանական չի համարում, այսինքն՝ Ռուսաստանի քողարկված հարձակումը Լեհաստանի վրա:
Բացի այդ, ամերիկյան զորքերի հրամանատարը քննադատության է ենթարկել Ռուսաստանի սպառնալիքները մի շարք եվրոպական երկրների հասցեին: «Ռուսաստանը պահում է իրեն ծայրաստիճան անպատասխանատու, երբ բացեիբաց խոսում է միջուկային զենքի մասին եւ սպառնում է այն կիրառել այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Դանիան, Շվեդիան, Ռումինիան: Սա շատ մեծ սադրանք է: Ռուսաստանը պնդում է, որ գերտերություն է, եւ ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես հարկն է, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ինքն իրեն պահի գերտերության նման»,- կարծիք է հայտնել գեներալը:
Աղբյուր` Bild
Թարգմ.` Տիգրան Գասաբյան
armedia.am
Թուրքիայի զինված ուժերն ուղերձ են հղել Հայաստանին
Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թուրքիայում այդ երկրի դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberiyakala.com լրատվական կայքին:
Ընդունելությանը ողջ կազմով ներկա է գտնվել թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարությունը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նրա տեղակալը, ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար Գալիփ Մենդին և այլք: Բացակայել է միայն ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ Բյուլենթ Բոստանօղլուն:
Կայքը նշում է, որ այսպիսի մասնակցությամբ թուրքական զինված ուժերը ցանկացել են միջազգային հանրությանը և Հայաստանին ուղերձ հղել այն մասին, որ Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է:
«Խորհրդանշական մակարդակում այս հզոր ուղերձը հատկապես կարևոր է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և այժմ պահպանվող լարվածության ֆոնին»,- ասված է հաղորդագրությունում:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի դեսպանի ռազմական կցորդ Մուշֆիք Մամեդովը, ով հայտարարել է, որ եթե Բաքուն չկարողանա բանակցությունների ճանապարհով «հետ բերել» Ղարաբաղը, ապա իրենց զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրը: