Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i232774-Ադրբեջանի_և_Իսրայելի_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_ռազմական_համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2025 15:31 Asia/Tehran
  •  Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ:

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը նշել են Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և մտքեր փոխանակել երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև հեռանկարային ծրագրերը: 

armenpress.am