Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին զրկել են Պատվո լեգիոնի շքանշանից
https://parstoday.ir/hy/news/world-i233796-Ֆրանսիայի_նախկին_նախագահ_Նիկոլա_Սարկոզիին_զրկել_են_Պատվո_լեգիոնի_շքանշանից
Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգիոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևից, այն բանից հետո, երբ անցյալ տարի մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2025 14:56 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին զրկել են Պատվո լեգիոնի շքանշանից

Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգիոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևից, այն բանից հետո, երբ անցյալ տարի մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ։

 Այս մասին ասվում է կիրակի օրը Պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրում։

Քաղաքական գործիչը դատական գործընթացների մեջ է ներգրավված 2012 թվականին իր պաշտոնը լքելուց ի վեր։

Անցյալ տարի Ֆրանսիայի բարձրագույն դատարանն ուժի մեջ է թողել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար նրա դատավճիռը՝ պարտավորեցնելով նրան մեկ տարի էլեկտրոնային թևնոց կրել։ Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նման դեպքն է։

Նաև անցյալ տարի վերաքննիչ դատարանը հաստատել է նրա նկատմամբ կայացված առանձին դատավճիռը՝ 2012 թվականին վերընտրվելու անհաջող փորձի ժամանակ նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար։

news.am