Մամուլի տեսություն 25-06-2016
Հռոմի Պապը դատապարտել է Օսմանական կայսրության օրոք հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը :
«Համշահրի» օրաթերթ
Հռոմի Պապը Հայաստանում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը
Հռոմի Պապը դատապարտել է Օսմանական կայսրության օրոք հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը :
Պապն այս բառն օգտագործում է երկրորդ անգամ : Իսկ Թուրքիան այն «անընդունելի» է ճանաչում :
«Համշահրի» օրաթերթի գրությամբ , ՀՀ Նախագահական նստավայրում ունեցած իր ելույթի ժամանակ Հռոմի պապն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը : «Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով».-ասել է Ֆրանցիսկոս Պապը ։
Նույն օրաթերթում կարդում ենք հետևյալ խորագրով լուրը .-«պապի հայաստանյան այցը զայրացնելու է Թուրքիային» : Երբ 2015 թվականին պապն օգտագործեց Ցեղասպանություն բառը , Անկարան մեկ տարվա համար Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին :
Իսկ այսօր , երբ արդեն երկրորդ անգամ է այս բառը հնչել Հռոմի քահայանապատեի շուրթերից , ուրեմն Վատիկան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունների պետք է սպասել :
Վերլուծաբանների կարծիքով , Վատիկանի դիվանագետները չեն ցանկանում դրդել Անկարային , քանզի մտահոգված են Իրաքից և Սիրիայից Թուրքիա մեկնած քրիստոնյա փախստականների անվտանգության հարցով :
«Ղոդս» օրաթերթ
Էրդողանի և Քամերոնի վրեժը
ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու և այդ երկրի վարչապետի հրաժարականի մասին լուրեր հրապարակվելուց հետո , Թուրքիայի նախագահը հակադարձել է միությունում այդ երկրի անդամակցության մասին Բրիտանիայի վարչապետի խոսքերին :
«Ղոդս» օրաթերթի հոդվածում կարդում ենք .-«Թուրքիայի նախագահը քննադատել էր Բրիտանիայի վարչապետին այն բանի համար , որ նա ասել էր , թե մինչև 3000 թվականը Թուրքիան չի կարող ԵՄ-ի անդամ դառնալ : Նա ասել է .-«Դուք նույնիսկ երեք օր չդիմացաք» : Էրդողանի խոսքերով , հնարավոր չէ թաքցնել Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի որդեգրած երկակի քաղաքականությունը : Նրանք Թուրքիան 53 տարի թողել են միության դռների հետևում : Էրդողանի ասածով , Թուրքիան միությունից պահանջել է զերծ մնալ երակակի քաղաքականությունից» :
Էրդողանը համոզված է , որ Քամերոնը նույնիսկ երեք օր չդիմացավ ԵՄ-ի օրենքներին : Փախստականների հարցում ԵՄ-ի դիրքորոշման և միության կազմից Բրիտանիայի հեռացման կապակցությամբ , մտահոգությունները ծավալվել են : Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի ընդունած դիրքորոշման հիմքը ՝ իսլամատյացությունն է : Նրանք հենց այդ պատճառով են հետաձգում Թուրքիայի անդամակցության ընդունումը : Էրդողանն ասել է , որ անհրաժեշտության դեպքում , Կոպենհագենյան չափանիշների անունը փոխելով ՝ Անկարայի օրենքների , շարունակելու ենք մեր ճանապարհը: Թուրքիայի նախագահի համոզմամբ , ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման շնորհիվ , նոր շրջան է սկսվելու կանաչ մայրցամաքի համար :
galatv.am
Ինչո՞ւ են այդքան շատ չեչեններ մեկնում Գերմանիա
«Փախստականների մեծ մասը, վիճակագրության համաձայն, գալիս են Գերմանիա Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից: Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում վիճակագրությունն արձանագրել է եւս մեկ մեծաթիվ խումբ՝ փախստականներ Ռուսաստանից: Մայիսին գերմանական իշխանությունները գրանցել են ապաստան ստանալու 1260 հայտ Ռուսաստանի քաղաքացիներից, ընդ որում, այդ թվի 80%-ը կազմում են Չեչնիայի Հանրապետության քաղաքացիները: Արդյունքում չեչեն փախստականների աճող թիվը Գերմանիայում առաջացրել է շշուկներ այն մասին, որ Կրեմլն իբր միտումնավոր օգտագործում է նրանց Գերմանիայի ապակայունացման համար»,- գերմանական Der Spiegel ամսագրում գրում են Բենիամին Բիդդերը եւ Աննա Ռայմանը: Die Welt թերթը, օրինակ, գրել է, որ Մոսկվան բացել է «չեչենական դարպասները», իսկ Münchner Merkur-ն իր հոդվածը վերնագրել է «Իսկ սրա ետեւում արդյոք Պուտինը չի՞ կանգնած» խոսքերով:
«Գերմանական հատուկ ծառայություններն արդեն արտահայտել են նման մտահոգություններ: 2013 թվականի գարնանը Գերմանիայում եւս շեշտակիորեն բարձրացավ փախստականների թիվը Չեչնիայից. ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այնտեղ ժամանեցին տասնյակ հազարավոր մարդիկ, նույնիսկ ավելի, քան Չեչնիայում պատերազմի ժամանակ: Այդ միգրացիոն ալիքի պատճառ հանդիսացան լուրերն այն մասին, որ «Բեռլինն ընդունում է յուրաքանչյուր չեչենի գրկաբաց եւ դեռ տալիս է առատ դրամական օժանդակություններ»: Հենց այդ ժամանակ է, որ գերմանական անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ կասկածներ են առաջանում, որ կատարվածի ետեւում կանգնած են ոչ թե մարդկանց անօրինական փոխադրող հանցախմբերը, այլ՝ Կրեմլը: Արդյունքում, այն բանից հետո, երբ գերմանական պատվիրակությունը Մոսկվա կատարած այցի ընթացքում անդրադարձել է այս թեմային, փախստականների թիվը սկսել է նվազել»:
«Պայմանավորված նրանով, որ ավելի ու ավելի շատ երիտասարդ չեչեններ միանում են իսլամիստ զինյալներին եւ նույնիսկ ԻՊ-ին, Կադիրովը սկսել է ոչնչացնել կասկածյալների հարազատների տները: Անցյալ տարի իշխանությունների կողմից հրահրված ամբոխն ավերել էր ռուսական իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը, իսկ 2016 թվականի մարտին Չեչնիայում հարձակում է իրականացվել ռուսաստանցի իրավապաշտպանների խմբի եւ արտասահմանյան լրագրողների վրա, ընդ որում, հարձակվողներն այդպես էլ չեն հայտնաբերվել: Ռուս ակտիվիստ Սվետլանա Գաննուշկինայի խոսքերով՝ Չեչնիայում տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ: Ինչպես գրում է Գաննուշկինան, Կադիրովը Պուտինի թույլտվությամբ հանրապետությունում հիմնել է նեոֆեոդալական համակարգ, եւ ամեն ոք, ով կսկսի քննադատել նրան, կհայտարարվի ժողովրդի թշնամի»:
Աղբյուր` Der Spiegel
Թարգմ.` Տիգրան Գասաբյան
armedia.am
Brexit-ի տրամաբանությամբ Թրամփը կդառնա ԱՄՆ նախագահ
Բրիտանիայի հանրաքվեի արդյունքն ապացույցն է նրա, որ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, գրում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ Brexit-ը հաղթանակեց հիմնականում ներգաղթյալների հարցում իր քննադատական դիրքորոշման շնորհիվ: Իսկ սկանդալային Թրամփը ևս հականերգաղթային հռետորաբանությամբ է հանդես գալիս:
Թրամփին անգամ հաճախ համեմատում են ՄԲ Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ, ովքեր ԵՄ-ից դուրս գալու գլխավոր աջակիցներն էին:
Ըստ բրիտանական պարբերականի փորձագետների՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ողջ աշխարհից տարբեր ազգեր ողջունում են ներկա պայմաններում մեկուսացված, ազգայնական քաղաքականությունը: